478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական «Շողակն» ֆոլկ համույթը համերգային շրջագայություններ կունենա ԱՄՆ-ում և Կանադայում
13:36
16 Հունվարի 2008

Հունվարի 19-ից մինչև մարտի 2-ը ԱՄՆ-ում և Կանադայում տեղի կունենան հայկական «Շողակն» ֆոլկ համույթի համերգային շրջագայությունները, չորեքշաբթի Երևանում լրագրողներին տեղեկացրեց համույթի մենակատար Հասմիկ Հարությունյանը։

Նրա խոսքերով, համույթի մենահամերգները տեղի կունենան մի շարք քաղաքներում, այդ թվում` Մոնռեալում, Տորոնտոյում և Ֆիլադելֆիայում։

«Մեր համերգներից հետո հանդիսատեսը ամբողջական պատկերացում է ստանում հայկական մշակույթի մասին, քանի որ ժողովրդական երաժշտական գործիքների հնչողության շնորհիվ՝ մենք լսողին ենք փոխանցում ոչ միայն մեր երաժշտությունը, այլև մեր բնության ձայները, ինչպես նաև մեր ժողովրդի տարբերակիչ ազգային տարրերը», - ասաց նա։

Համույթի մենակատարի խոսքերով, «Շողակնի» հիմնական նպատակներից մեկը արտասահմանում հայկական տոհմիկ մշակույթի քարոզումն է։

Բացի համերգային ծրագրից, հյուրախաղերի շրջանակներում համույթի անդամները մի շարք քաղաքաների բուհերում՝ այդ թվում՝ Կոռնելում, Վիրջինիայում, Սանտա-Բարբարայում և Սան-Դիեգոյում սեմինարներ և վարպետության դասընթացներ կանցկացնեն հայկական տոհմիկ մշակույթի վերաբերյալ։

Միաժամանակ Հարությունյանը նշեց, որ ողջ ծրագրի մեխը կդառնա հունվարի 26-ին «Շողակնի» ելույթը՝ Նյու-Յորքի հեղինակավոր «Carnegie Hall» դահլիճում։

Միաժամանակ մենակատարը ավելացրեց, որ համույթը ավելի շատ հայտնի է արտասահմանում։

«Մենք Հայաստանում ունեցել ենք ոչ մեծ համերգներ։ Սակայն այս տարի մենք մենահամերգ կունենանք նաև հայրենիքում», - տեղեկացրեց նա։

ԱՄՆ-ում և Կանադայում «Շողակն» համույթի համերգային շրջագայությունների կազմակերպիչն է ՀՀ մշակույթի նախարարությունը՝ ամերիկյան «Ավանդական խաչմերուկներ» կազմակերպության հետ համատեղ։

«Շողակն» ֆոլկ համույթը ստեղծվել է 1994 թ.-ին Երևանում՝ հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանի կողմից։ Իրենց ելույթներում համույթի մասնակիցներն օգտագործում են միայն հայկական ավանդական գործիքներ՝ դուդուկ, զուռնա, դհոլ, քանոն, քամանչա, շվի։

Իր գործունեության տարիների ընթացքում համույթը ձայնագրել է մի շարք լազերային սկավառակներ, այդ թվում՝ “Music of Armenia”, “Karot-1, Karot-2, Armenian Anthology”, “Miniatures”։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։