477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ հերթական հանդիպումը արդյունավետ է անցել. ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ
11:08
16 Հունվարի 2008

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների հերթական հանդիպումը արդյունավետ է անցել, նախօրեին երեկոյան Ստեփանակերտում լրագրողներին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը։

Նրա խոսքերով, տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը կիսել են բանակցային գործընթացի վերաբերյալ իրենց տեսակետները, ինչպես նաև տեղի է ունեցել կարծիքների և տեղեկատվության օգտական փոխանակում։

«Հանդիպման ժամանակ որոշում է ընդունվել շարունակել շփումը նաև ապագայում՝ Լեռնային Ղարաբաղ մեր հետագա այցերի ընթացքում», - նշել է Մերզլյակովը։

ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահը հայտարարել է նաև, որ ներկա դրությամբ ընթանում է հակամարտության կարգավորման բազային սկզբունքների համաձայնեցումը։

Միաժամանակ նա նշել է, որ դրանից հետո կսկսվի համաձայնության նախագծի տեքստի մշակումը, որում նշված երեք սկզբունքների հիման վրա առկա կլինեն տարբեր բաժիններ։

«Դեռևս հնարավոր չի լինում գտնել փոխադարձ ընդունելի որոշում, այսինքն՝ ներկայացնել այնպիսի առաջարկ, որը ձեռնտու կլիներ երկու կողմերին։ Մենք կշարունակենք շարժվել այս ուղղությամբ, և 2008 թ.-ը իսկապես պետք է վճռորոշ դառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում», - ասել է Մերզլյակովը։

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում (համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան) տարվող բանակցությունները ընթանում են 1992 թ.-ից մինչ այժմ։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: