487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում տեղի է ունեցել երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը
20:00
15 Հունվարի 2008

Հայաստանում երեքշաբթի տեղի է  ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ին  Հայաստանում տեղի  ունեցած երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումների  կազմակերպման  պետական հանձնաժողովի  երկրորդ  նիստը, որը վարել է  հանձնաժողովի նախագահ, ՀՀ  վարչապետ  Սերժ Սարգսյանը:

Հանձնաժողովի անդամներից բացի,  ՀՀ  վարչապետի հրավերով, նիստին մասնակցել են  նաև աղետի գոտին ներկայացնող  Շիրակի և Լոռու մարզերի ԱԺ պատգամավորներ:

«Նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նշել է, որ նախորդ  նիստից  հետո, որը տեղի էր ունեցել 2007թ. դեկտեմբերի 15-ին, ընկած ժամանակաշրջանում, ինչպես  գործադիրի, այնպես էլ Աժ պատգամավորների,  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների  կողմից  մեծ աշխատանք է կատարվել  երկրաշարժի 20-ամյա  տարելիցին  նվիրված միջոցառումների  ծրագրի մշակման ուղղությամբ»,-«Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչապետը, մասնավորապես,  կարևոր է համարել, որ ծրագիրը կազմելիս հանձնաժողովի անդամները խնդրին մոտեցել են  տարբեր տեսանկյուններից, ինչը, ըստ նրա,  առավել հագեցած ու ամբողջական է դարձրել  նախատեսվող միջոցառումների ծրագիրը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է  ոչ միայն 2008թ.-ին, այլ նաև հաջորդ տարիներին, ֆինանսական հնարավորություններին համապատասխան, աղետի գոտում իրականացվելիք աշխատանքների հստակ ծրագրավորման անհրաժեշտությունը` ըստ ժամկետների,  որպեսզի հետագայում լրացուցիչ քննարկումների և շտկումների  խնդիրներ չառաջանան, և մարդիկ հստակ իմանան, թե որ խնդիրը երբ է լուծվելու:

Հանձնաժողովի անդամներն ու նիստին հրավիրված  պատգամավորները, դրական գնահատելով  համատեղ  ուժերով մշակված միջոցառումների  ծրագրի  նախագիծը, միաժամանակ  ներկայացրել են համապարփակ ծրագրի իրագործման  հետ կապված    առաջարկություններ:

Առաջարկվել է, մասնավորապես, ստեղծել  երկու աշխատանքային խումբ, որոնցից մեկը  շատ որոշակիորեն կզբաղվի երկրաշարժի 20-րդ  տարելիցին  նվիրված միջոցառումների  ծրագրի, իսկ երկրորդը` աղետի  գոտու  վերականգնման  միջոցառումների համալիր ծրագրի կազմման, ներդրումների    հարցերով:

Սերժ Սարգսյանի առաջարկությամբ, հանձնաժողովը որոշել է հավանություն տալ միջոցառումների ծրագրի այն հատվածին, որի ֆինանսական ապահովման խնդիրը պետական բյուջեի  շրջանակներում հնարավոր է լուծել։

Հանձնաժողովի քարտուղարությանը  հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում շահագրգիռ  բոլոր կողմերից  ստանալ առաջարկություններ  ծրագրի այդ հատվածի  վերաբերյալ և   դրանց հիման վրա ամբողջական տեսքի բերել ծրագիրն ու հաստատել։

Իսկ  ֆինանսական մեծ միջոցներ և իրականացման համար  ավելի տևական ժամանակ պահանջող  միջոցառումների  վերաբերյալ  առաջարկությունները որոշվել է հանգամանալից քննարկել և անհրաժեշտ հիմնավորումներով քարտուղարությանը ներկայացնել  մինչև մարտի 1-ը` հանձնաժողովի հերթական նիստում քննարկելու և հաստատելու համար:

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը  հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինանականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ  ավերվեցին մասամբ։

Երկրաշարժի 6-բալանոց գոտին ընդգրկել էր շուրջ 30.000 քառակուսի կիլոմետր տարածք, ստորգետնյա ցնցումները զգացվել էին Երևանում և Թբիլիսիում։

Գիտնականների հաշվարկներով, երկրաշարժի ժամանակ երկրակեղևի ճեղքման  գոտում դուրս է ժայթքել Հիրոսիմայի վրա գցված տասը ատոմային ռումբերի  պայթյունին համարժեք էներգիա։ Երկրաշարժի ալիքը տարածվել է աշխարհով մեկ և արձանագրվել Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Ավստրալիայի սեյսմիկ կայանների կողմից։

Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, նրա ուժգնությունը, գնահատելով 12-բալանոց սանդղակով, կախված շինությունների ավերվածության աստիճանից՝ հասել է 10 բալի, Լենինականում (Գյումրի)՝ 9 բալի, Կիրովականում (Վանաձոր)՝ 8 բալի։ Սպիտակ քաղաքն ավերվել էր հիմնովին։

Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդմաներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։