481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում գործարարության ազատության մակարդակը կազմում է 81,3% . Heritage Foundation
18:13
15 Հունվարի 2008

Հայաստանում գործարարության ազատության մակարդակը կազմում է 81,3%։ Այս մասին նշվում է «Տնտեսական ազատության ցուցիչ 2008» զեկույցում, որը հրապարակել է ամերիկյան «Ժառանգություն» հիմնադրամը (Heritage Foundation)։

«Հայաստանում բիզնեսի բացումը, վարումը և փակումը համեմատաբար լավ է պաշտպանված գործող օրենսդրությամբ»,- նշում են հիմնադրամի փորձագետները։ Զեկույցի համաձայն, Հայաստանում բիզնես սկսելու համար միջինը կպահանջվի 18 օր՝ աշխարհում առկա 43-ի դիմաց։ Իսկ Հայաստանում ձեռներեցությամբ զբաղվելու համար լիցենզիա ստանալու համար բավական է անցնել շուրջ 19 ընթացակարգ՝ աշխարհում ընդունված ժամանակացույցի (234 օր) կեսի ընթացքում։ Բիզնեսի փակումը ևս, ըստ Heritage Foundation-ի, Հայաստանում իրականացվում է բավականին պարզ ձևով։

Միաժամանակ զեկույցում նշվում է, որ Հայաստանի գործարար միջավայրը կարող է բավականին ռիսկային լինել, ինչը պայմանավորված է գործարար-օրենսդրության թույլ կիրառմամբ։

«Ժառանգություն» հիմնադրամը հիմնվել է 1973թ.-ին՝ որպես հետազոտական և կրթական կազմակերպություն։ Հիմնադրամը հրատարակում է մեծ թվով տեղեկատվական և վերլուծական նյութեր՝ արտաքին և ներքին քաղաքականության տարբեր կողմերի վերաբերյալ՝ սոցիալական խնդիրներից մինչև հակահրթիռային պաշտպանության ծրագրեր։

Heritage Foundation-ի հետազոտությունները և հրատարակումները նվիրված են, մասնավորապես, այնպիսի խնդիրների, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը, ռազմավարական կայունությունը, միջազգային անվտանգության տարածաշրջանային կողմերը։ Հիմնադրամի գործունեությանը ակտիվորեն մասնակցում են ամերիկյան անվանի քաղաքական և հասարակական գործիչներ, լրագրողներ, գիտական հանրության ներկայացուցիչներ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից: