483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Թուրքիայի միջև հնարավոր է հաստատել հանգիստ հարաբերություններ. ամերիկացի դիվանագետ
17:38
15 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Թուրքիայի միջև հնարավոր է հանգիստ հարաբերությունների հաստատում, երեքշաբթի Երևանում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան՝ զեկուցումով հանդես գալով «Ընդլայնված սևծովյան տարածաշրջան. միջազգային և տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» միջազգային գիտաժողովի ժամանակ։ Նրա խոսքերով, ԱՄՆ-ը խրախուսում է նման զարգացումը։ «Ես հույս ունեմ, որ Հայաստանը և Թուրքիան մոտ ապագայում կբարձրանան երկկողմ հարաբերությունների անմիջական քննարկումների մակարդակ»,-ասաց նա։

Բրայզան նաև հույս հայտնեց, որ տրամադրությունները թուրքական կառավարությունում կփոխվեն և այն նախապայմանները, որոնք առաջ է քաշում Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար, կհանվեն։

«Այս ուղղությամբ Հայաստանը ևս կարող է մի շարք քայլեր ձեռնարկել՝ ճանաչելով գործող սահմանները»,-պարզաբանեց նա։

Դիվանագետի խոսքերով, ԱՄՆ-ը կոչ է անում իր «թուրք դաշնակիցներին՝ օգտվել պատմական հնարավորություններից»՝ Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար։

«Մենք պատմական հնարավորություններ ունենք՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերականգնելու համար, որոնց հաջող զարգացումը կհանգեցնի հայ-թուրքական սահմանի բացմանը»,-ասաց նա։

Բրայզան նշեց, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացումը կարող է տեղի ունենալ մի քանի ձևաչափերով։

«Սահմանները կարող են բացվել լիովին կամ մասնակիորեն, հնարավոր է նաև որոշակի էնէրգետիկ կապերի հաստատում»,-ասաց նա՝ հավելելով, որ քննարկմանը հնարավոր է ներկայացնել տարբեր տարբերակներ։

Այս կապակցությամբ նա հայտարարեց նաև, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը զգալիորեն կախված է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացից։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները՝ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան Հայաստանից պահանջում է հրաժարվել հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացից։

Թուրքիան նաև ադրբեջանամետ քաղաքականություն է վարում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում։

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։

Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խմբի (Armenian international policy research group - AIPRG)՝ ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՊՀ Շրջանավարտների միության և Նիդեռլանդների թագավորության դեսպանատան աջակցությամբ կազմակերպված գիտաժողովի մասնակիցների թվում են Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, Մինսկի խմբի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, ինչպես նաև Թուրքիայի, Ռումինիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։