486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
«Հայ կամավորների համախմբումը» գալիք նախագահական ընտրությունների ժամանակ աջակցելու է Հայաստանի նախկին նախագահին
17:12
15 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./Նովոստի-Արմենիա/. «Հայ կամավորների համախմբում» հասարակական կազմակերպության համակարգող խորհուրդը մտադիր է նախագահական ընտրությունների ժամանակ համախմբվել ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության շուրջ։

«Թեև Հայաստանի ապագայի մասին մեր պատկերացումները որոշակիորեն տարբերվում են Տեր-Պետրոսյանի մոտեցումներից և ծրագրերից, այդուհանդերձ, մենք աջակցելու ենք նրան՝ վստահ լինելով, որ միայն ներկայիս իշխանությունների տապալումից հետո կարող ենք իրականացնել մեր գաղափարական նպատակները»,- ասվում է երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տրամադրած Խորհրդի հայտարարությունում։

Միաժամանակ «Հայ կամավորների համախմբումը» կոչ է անում իր կողմնակիցներին՝ մոռանալ գաղափարական և քաղաքական տարակարծությունների մասին և երկրի նոր ղեկավարի ընտրությունների ժամանակ պաշտպանել ՀՀ առաջին նախագահի թեկնածությունը։

Հայաստանում նախագահի ընտրությունները նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրություններին մասնակցելու համար իրենց փաստաթղթերը ներկայացրել են ինը թեկնածուներ։ Նախագահի թեկնածուների գրանցումը տեղի կունենա դեկտեմբերի 31-ից մինչև 2008թ. հունվարի 20-ը։

«Հայ կամավորների համախմբում» հասարակական կազմակերպության համակարգող խորհուրդը գլխավորում են Ժիրայր Սեֆիլյանը և Վարդան Մալխասյանը, որոնք այս պահին գտնվում են կալանավայրում՝ հրազենի անօրինական կրման, ինչպես նաև հանրապետությունում սահմանադրական կարգի բռնի փոփոխության կոչերի համար։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 2007թ. օգոստոսի 6-ին «Հայ կամավորների համախմբում» հասարակական կազմակերպության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին մեղավոր ճանաչեց ՀՀ ՔՕ 235 հդ. 1 մասով (հրազենի, զինամթերքի, ակոսավոր հրազենի փափմուշտների, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի անօրինական ձեռքբերում, վաճառք, պահում, փոխադրում կամ կրում) և դատապարտեց մեկուկես տարվա ազատազրկման՝ պատիժը կրելով ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեա-կատարողական հիմնարկում. պատժի ժամկետը հաշվարկվում է ձերբակալության օրվանից՝ 2006թ. դեկտեմբերի 9-ից սկսած։

Վարդան Մալխասյանը մեղավոր է ճանաչվել սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու մասին հասարակական կոչեր անելու մեջ և դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ պատիժը կրելով ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեա-կատարողական հիմնարկում. պատժի ժամկետը հաշվարկվում է ձերբակալության օրվանից՝ 2006թ. դեկտեմբերի 10-ից սկսած։

Սեֆիլյանի և Մալխասյանի ձերբակալության առիթ են դարձել նրանց 2006թ. դեկտեմբերի 4-ի «Հայ կամավորների համախմբում» հասարակական կազմակերպության նիստի ժամանակ ունեցած ելույթները։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։