478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+26
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայի հայ երիտասարդությունը հունվարի 19-ին ցույց է կազմակերպելու Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան առջև
16:55
15 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Մսկվայի հայ երիտասարդությունը հունվարի 19-ին ցույց կկազմակերպի Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան առջև։ Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի խմբագրությունից, ցույցը կանցկացվի Թուրքիայի «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեկ տարվան նվիրված միջոցառումների շրջանակում։ Միջոցառման նախաձեռնողը Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր-Նախիջևանի թեմի Երիտասարդական «ՆՈւՌ» միությունն է։

«Այդ օրը Հայ Առաքելական Եկեղեցու «ՆՈւՌ» միությունը առաջարկում է հիշել ժամանակակից Թուրքիայի՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ գործված բոլոր հանցագործությունները»,-հայտնում է թերթը։

Ինչպես հայտնեցին թերթի խմբագրությունից, հունվարի 19-ին, ժամը 11.00-ից մինչև 11.30-ը Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցում հատուկ արարողությամբ կկատարվի՝ նվիրված Թուրքիայում սպանված քրիստոնյաների հիշատակին։

Ժամը 16.00-ին Հայ Առաքելական Եկեղեցու «Հայորդաց տուն» հոգևոր-կրթական  կենտրոնում կանցկացվի «Ճշմարտությունը մեզ ազատ է դարձնում» թեմայով կլոր սեղան։ Միջոցառման ընթացքում կցուցադրվի ֆիլմ՝ Հրանտ Դինքի մասին, ինչպես նաև կհրապարակվի տեղեկատվություն՝ Թուրքիայի ազգայնականների հանցագործությունների վերաբերյալ։

Միջոցառումների ընթացքում կընդունվի ուղերձ Թուրքիայի իշխանություններին՝  թուրք հրատարակիչ Ռեջապ Զարաքօլուի դեմ դատական գործի անթույլատրելիության մասին, որը տեղափոխվել է 2008թ. հունվարի 31-ը։

«Ինչպես հայտնի է, դատարանը մտադիր է թուրք հրատարակչին դատապարտել մինչև երեք տարվա ազատազրկման՝ «թուրք ազգությանը վիրավորելու համար»։ Զարաքօլուի հետապնդումների պատճառ է դարձել Լոնդոնում բնակվող Ջորջ Ջերջիյանի «Ազատությունը մեզ ազատ կդարձնի» գրքի թուրքերեն թարգմանության հրատարակումը», - հաղորդում է թերթը։

Միջոցառումների ավարտին նախատեսվում է ընդունել բանաձև, որը կուղարկվի  Եվրամիության, ԱՄՆ-ի և Թուրքիայի ղեկավարությանը։

Միջոցառումների կազմակերպիչներին կմիանան նաև Մոսկվայի Ասորիների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության նեկայացուցիչները։

2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում սպանվեց թուրք-հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը։ 53-ամյա Հրանտ Դինքը լայն ճանաչման արժանացավ, մասնավորապես, Հայոց Մեծ Եղեռնին նվիրված իր սուր նյութերի շնորհիվ, որոնց համար բազմիցս հետապնդվեց Թուրքիայի իշխանությունների կողմից։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: