483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են ընդհանուր լեզու գտնել. Բրայզա
15:47
15 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Իլհամ Ալիևը պատրաստ են ընդհանուր լեզու գտնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում։ Այս մասին երեքշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան։

«Երկու նախագահներն էլ ունեն սեփական, բավականին կոշտ հայացքներ, և, միաժամանակ, նրանք, կարծես թե, պատրաստ են ընդհանուր լեզու գտնել»,-ասաց նա։

Բրայզան հավելեց, որ համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ։

«Մենք նպաստում ենք նախագահների միջև կարծիքների փոխանակմանը, բայց արդյունքը կանխատեսել հնարավոր չէ. դա կախված է նոր մանրամասներից»,-պարզաբանեց նա։

Բրայզան հայտնեց նաև, որ համանախագահների՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում իրենք հանդիպումներ են ունեցել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ, սակայն ձեռնպահ մնաց հնչեցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին համաձայնագրի նոր նախագծի ավարտման ժամկետները։

«Մենք պետք է ավարտենք այս փաստաթուղթը, բայց չեմ կարող կանխատեսել՝ կհասցնե՞նք, արդյոք, մինչև Հայաստանի նախագահական ընտրությունները»,-պարզաբանեց Բրայզան։

ԵԱՀԿ արտգործնախարարների խորհուրդը 2007թ. Մադրիդում կայացած նիստի արդյունքներով կոչ արեց Հայաստանին և Ադրբեջանին՝ հավանություն տալ ղարաբաղյան կարգավորման հայեցակարգին և ձեռնամուխ լինել համապարփակ խաղաղության համաձայնագրի մշակմանը։  --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։