486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է բնականոն հարաբերություններ կառուցի իր հարևանների հետ. Սերժ Սարգսյանի ծրագիր
14:20
15 Հունվարի 2008

Հայաստանը պետք է բնականոն հարաբերություններ կառուցի իր հարևանների հետ, ասվում է Հայաստանի նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում, որը տեղադրված է նրա պաշտոնական կայքում։

«Մենք պատրաստ ենք լինելու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման հարցում՝ համարելով, որ դրա հիմքում չեն կարող ընկած լինել ոչ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունից հրաժարվելու, ոչ Ղարաբաղի հակամարտության հետ կապված և ոչ էլ այլ նախապայմաններ», - նշվում է փաստաթղթում։

Ծրագրում նաև նշվում է, որ այն տարածաշրջանը, որտեղ ընկած է Հայաստանը, «գտնվում է տարբեր աշխարհաքաղաքական ուժերի շահերի կենտրոնում, և հակասացությունները անխուսափելի են»։

«Ազգային անվտանգության ռազմավարությունն ուղղվելու է երկրի ու տարածաշրջանի կայունության ապահովմանը և հակասությունների հաղթահարմանը, ինչն առաջին հերթին նշանակում է՝ անկախություն, պետության և ժողովրդի պաշտպանվածություն, խաղաղություն և միջազգային համագործակցություն, հայապահպանություն և բարեկեցություն», - նշվում է փաստաթղթում։

Ծրագրում նաև նշվում է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը թելադրում է կարգաբերված, արդյունավետ պաշտպանության և անվտանգության համակարգ ունենալու անհրաժեշտությունը, որի գլխավոր, բայց ոչ միակ օղակը բանակն է։

«Առաջիկա տարիներին անվտանգության հիմնական խնդիրն է պետական կառավարման մարմինների մասնակցությամբ ազգային անվտանգության միասնական, բազմաստիճան համակարգի կառուցումը։ Մենք պետք է պատրաստ լինենք հակազդելու բոլոր սպառնալիքներին և վտանգներին», - նշվում է փաստաթղթում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։