485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական հարաբերությունները կարող են զարգանալ ընդլայնված սևծովյան տարածաշրջանի շրջանակներում. փորձագետ
13:48
15 Հունվարի 2008

Հայ-թուրքական հարաբերությունները կարող են զարգանալ ընդլայնված սևծովյան տարածաշրջանի շրջանակներում։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը Երևանում ընթացող «Ընդլայնված սևծովյան տարածաշրջան։ Միջազգային և տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» գիտաժողովի ժամանակ։

«Ինձ թվում է, որ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) շրջանակներում կարելի է ստեղծել ասպարեզ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև լայն երկխոսության համար» - ասել է Սաֆրաստյանը։

Նրա խոսքերով, փորձը ցույց է տալիս, որ ՍՏՀԿ-ի շրջանակներում հայ և թուրք դիվանագետների միջև համագործակցությունը ընթանում է աշխատանքային նորմալ մթնոլորտում։

 «Ես Թուրքիայի կողմից նման կազմակերպության ստեղծման մասին և նրա կողմից Հայաստանին հրավիրելու մասին նախաձեռնությունը դրական փաստ եմ համարում հայ-թուրքական հարաբերություններում։ Նաև դրական եմ համարում համագործակցության ֆորումի ստեղծման մասին  Ռումինիայի նախագահի առաջարկությունը», - ասել է Սաֆրաստյանը։

Նրա կարծիքով, ֆորումի հիման վրա կարող է ընթանալ լայն երկխոսություն, որը հայ-թուրքական հարաբերությունները կբարձրացնի երկկողմ մակարդակից տարածաշրջանային մակարդակի վրա։

«Այս ֆորումը կարելի է օգտագործել որպես նախապատրաստական փուլ։ Նրանում պետք է մասնակցեն գիտնականներ, ոչ պաշտոնական անձինք և բնակչության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ։ Իսկ այսօր գոյություն ունի նաև նյութական հիմք, քանի որ ստեղծվել է բավականին խոշոր հիմնադրամ՝ ֆորումի աշխատանքների ֆինանսավորման համար», - ասել է Սաֆրաստյանը։

1992 թ.-ի հունիսի 25-ին ստեղծվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՍՏՀԿ)։ Կազմակերպության անդամներն են 12 պետություն՝ Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդավիան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան, ևս 13 պետություն, այդ թվում նաև Բելառուսը, Գերմանիան, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ունեն դիտորդների կարգավիճակ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։