485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Ադրբեջանը պետք է երկկողմ համագործակցություն սկսեն. ադրբեջանցի կոնֆլիկտաբան
19:00
14 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը և Ադրբեջանը պետք է երկկողմ համագործակցություն սկսեն։

Այս մասին երկուշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ադրբեջանցի կոնֆլիկտաբան, «Երրորդ հայացք» տեղեկատվական-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Ռաուֆ Ռաջաբովը։

«Հայաստանը և Ադրբեջանը պետք է երկկողմ համագործակցություն սկսեն։ Երկրները որոշակի իմաստով արդեն համագործակցում են ՍՏՀԿ-ի, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ՏՐԱՍԵԿԱ-ի շրջանակներում»,-ասաց նա։

Ռաջաբովը հիշեցրեց, որ 2008թ. Բաքվում կտոնվի TRACECA-ի (Transport Corridor Europe Caucasus Asia) ստեղծման տասնամյակը, որին կհրավիրվեն ծրագրի բոլոր անդամ-երկրները։

Կոնֆլիկտաբանի կարծիքով, Հայաստանի մասնակցությունը տոնակատարությանը նախագահի մակարդակով դրականորեն կանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա։

«Այդ դեպքում, անմիջականորեն TRACECA-ին վերաբերող հարցերից բացի կարող են քննարկվել նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Սա կողմերի համար շատ լավ շանս է»,-ասաց նա։

Ռաջաբովը ուշադրություն հրավիրեց այն բանին, որ փետրվարին Հայաստանում տեղի կունենան  նախագահի ընտրություններ, որոնց արդյունքում կփոխվի երկրի ղեկավարը։

Նա հավաստիացրեց, որ Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում երկրորդ անգամ նախագահի պաշտոնը կստանձնի գործող նախագահ Իլհամ Ալիևը։

«Նախագահական ընտրություններից հետո կողմերը կկարողանային դիտարկել նաև ղարաբաղյան հակամարտությունը, ինչը կարևոր քայլ կլիներ հակամարտության կարգավորման նոր ձևաչափի կազմավորման գործում»,-հավաստիացրեց Ռաջաբովը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։