487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հունվարի վերջին «Ժառանգություն» կուսակցությունը կողմնորոշվի, թե որ թեկնածուին է պաշտպանելու նախագահական ընտրություններում
17:50
14 Հունվարի 2008

Հունվարի վերջին «Ժառանգություն» կուսակցությունը կողմնորոշվի, թե որ թեկնածուին է պաշտպանելու նախագահական ընտրություններում, երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը։

«Կուսակցության մեջ տարբեր կարծիքներ կան այս կապակցությամբ, և հիմա դեռևս լիովին պարզ չէ, թե ում կվորոշենք աջակցել»,-ասաց Սաֆարյանը։

Նրա խոսքերով, կուսակցության անդամների մեծամասնությունն այս հարցի վերաբերյալ դեռևս հստակ դիրքորոշում չունի։

«Կուսակցության մեջ կարծիք կա, որ պետք է աջակցել այն ընդդիմադիր թեկնածուին, որը հաղթելու առավել մեծ շանսեր ունի։ Ոմանք տալիս են նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անունը, ոմանք՝ Արթուր Բաղդասարյանինը կամ Վահան Հովհաննիսյանինը»,-ասաց Սաֆարյանը։

Նա նշեց, որ այս գործընթացում որոշակի դեր կունենան նաև թենածուների պատասխանները կուսակցության կողմից ուղարկված հարցերին։

«Ոմանք խոստացել են պատասխաններն ուղարկել անձամբ, ոմանք մտադիր են դրանք հրատարակել հասարակության համար։ Մեզ համար երկու տարբերակներն էլ հավասարապես ընդունելի են»,-ասաց Սաֆարյանը։

Նրա խոսքերով, հիմա գլխավոր խնդիրը թեկնածուների նախընտրական ծրագրերի ուսումնասիրումն է։

«Միակ բանը, որ կարող եմ վստահաբար ասել, դա այն է, որ մենք, որպես ընդդիմադիր կուսակցություն, չենք աջակցի իշխանամետ թեկնածուին, տվյալ դեպքում վարչապետ Սերժ Սարգսյանին»,-ասաց Սաֆարյանը։

Փետրվարի 19-ին Հայաստանում տեղի են ունենալու հերթական նախագահական ընտրությունները։

ՀՀ ԿԸՀ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաղթերը ներկայացրել են՝ ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։

Նախագահի թեկնածուների գրանցումը անցկացվում է դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 20-ը, ընդ որում նախագահի թեկնածուները կարող են իրենց թեկնածությունը հանել մինչև փետրվարի 9-ը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։