484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Չլուծված հակամարտությունները խոչընդոտում են Հարավայի Կովկասի տարածաշրջանում կայունության հաստատմանը. ԵՄ հատուկ ներկայացուցիչ
13:04
14 Հունվարի 2008

Չլուծված հակամարտությունները խոչընդոտում են Հարավայի Կովկասի տարածաշրջանում կայունության հաստատմանը, տարածաշրջանի բնակչության համար իրական դրական փոփոխությունների ապահովմանը, այնուհետև՝ ինստիտուցիոնալ բարեփոխմանը անցում կատարելուն։ Այս մասին երկուշաբթի Երևանում հայտարարեց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին՝ «Ընդլայնված սևծովյան տարածաշրջան. միջազգային և տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» միջազգային գիտաժողովի ժամանակ։

«Չնայած տնտեսական առաջընթացին՝ տարածաշրջնում առկա են խնդիրներ և դիմակայություններ, որոնք թեև անմիջապես չեն ծագում տնտեսական անբարենպաստ պայմաններից, սակայն, այնուամենայնիվ, ուղղակիորեն կապված են անվտանգության հարցերի հետ», - ասաց նա։

Միաժամանակ Սեմնեբին ավելացրեց, որ տարածաշրջանում փակ սահմանների (մասնավորապես, Ռուսաստանի և Վրաստանի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ու Թուրքիայի միջև) առկայության հետ կապված դժվարությունները թույլ չեն տալիս օգտագործել այս տարածաշրջանի ներուժը։

ԵՄ հատուկ ներկայացուցչի խոսքերով, բարեփոխումների անցկացումից  տարածաշրջանի երկրների բնակչության մի շարք կարճաժամկետ օգուտները, մասնավորապես, խոսքի ազատության կամ մարդու իրավունքների բնագավառում,  անմիջական տնտեսական բաղկացուցիչներ չունեն։

«Տարածաշրջանը հնարավոր կլինի դիտել որպես մեկ միասնական այն ժամանակ, երբ այս բնագավառներում բարեփոխումները զուգահեռաբար կիրականացվեն տարածաշրջանի բոլոր երկրներում, ինչպես նաև այն դեպքում, երբ առանձին պետություններ հատուկ ուշադրություն կդարձնեն առավել հեռանկարային խնդիրների լուծմանը», - ասաց նա։

Այս կապակցությամբ Սեմնեբին նշեց, որ ԵՄ-ն վերջերս սկսել է ձևավորել առավել կանոնավորված ինստիտուցիոնալ հարաբերություններ տարածաշրջանի գործընկերների հետ, մասնավորապես, «Եվրոպական նոր հարևանություն» քաղաքականության շրջանակներում, ինչպես նաև զարգանցելով համագործակցությունը Ռուսաստանի և Թուրքիայի հետ։

«Սրանք մեր առաջին քայլերն են փուլային զարգացման ճանապարհին, սակայն այս գործընթացներին ԵՄ-ի ներգրավումը կրում է հեռանկարային բնույթ», - ընդգծեց նա։

«Ընդլայնված սևծովյան տարածաշրջան. միջազգային և տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» միջազգային գիտաժողովը կազմակերպել է Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը (Armenian international policy research group - AIPRG)՝ ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՊՀ Շրջանավարտների միության և Նիդեռլանդների թագավորության դեսպանատան աջակցությամբ։

Գիտաժողովի մասնակիցների թվում են Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, Մինսկի խմբի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, ինչպես նաև Մինսկի խմբի ԱՄՆ գործող համանախագահ Մեթյու Բրայզան, ինչպես նաև Թուրքիայի, Ռումինիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։