480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Սևծովյան տարածաշրջանում տարածաշրջանային համագործակցությունը ԵՄ-ի համար լուրջ առաջնահերթություն է
12:32
14 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի-Արմենիա/.  Սևծովյան տարածաշրջանում տարածաշրջանային համագործակցությունը լուրջ առաջնահերթություն է ԵՄ-ի համար։ Այս մասին երկուշաբթի Երևանում հայտարարեց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին՝ «Ընդլայնված սևծովյան տարածաշրջան. միջազգային և տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» միջազգային գիտաժողովի ժամանակ։

«ԵՄ-ն մեծ կարևորություն է տալիս Սևծովյան տարածաշրջանին, հատկապես այն նկատառումով, որ Հարավային Կովկասն ավելի շատ է մոտեցել մեր սահմաններին՝ Ռումինիայի և Բուլղարիայի՝ եվրոպական ընտանիք մուտք գործելուց հետո», - ասաց նա։

Սեմնեբիի խոսքերով, ԵՄ-ն վստահության ոչ փոքր աստիճան ունի տարածաշրջանի բոլոր երկրներում։

«Թուրքիան ԵՄ մուտք գործելու թեկնածու է, իսկ Ռուսաստանի հետ մենք հաստատել ենք ռազմավարական համագործակցություն, բացի այդ մենք ուժեղացնում ենք «Եվրոպական նոր հարևանության» քաղաքականությունը, որը տարածաշրջանի երկրների հետ համագործակցության հիմնական մեխանիզմն է», - պարզաբանեց նա։

Միաժամանակ ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշեց, որ տրանսպորտային և էներգետիկ ուղիների և ճանապարհների բազմազանության առումով ԵՄ-ի նպատակները Հարավային Կովկասի և Սև ծովի ավազանի երկրները դարձնում են խիստ կարևոր։

«Կենտրոնական Ասիայի և Միջին Արևելքի խաչմերուկում Եվրոպայի դիրքն էլ ավելի է ընդգծում այս տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը», - ասաց նա՝ ավելացնելով, որ այդ տարածաշրջանը «հանդիպման վայր է՝ միջազգային կարևոր խաղացողների համար»։

«Ընդլայնված սևծովյան տարածաշրջան. միջազգային և տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» միջազգային գիտաժողովը կազմակերպել է Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը (Armenian international policy research group - AIPRG)՝ ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՊՀ Շրջանավարտների միության և Նիդեռլանդների թագավորության դեսպանատան աջակցությամբ։

Գիտաժողովի մասնակիցների թվում են Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, Մինսկի խմբի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, ինչպես նաև Մինսկի խմբի ԱՄՆ գործող համանախագահ Մեթյու Բրայզան։ Մասնակիցների թվում են նաև Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի և Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (Մեծ Բրիտանիա), «Ռոյթեր» լրատվական գործակալության, Բրուքինգզ ինստիտուտի, Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի, Էնթերփրայզ ամերիկյան ինստիտուտի, Ջեյմսթաուն հիմնադրամի, ԱՄՆ պետդեպարտամենտի, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի, ԵՄ-ի ներկայացուցիչները։

Գիտաժողովին մասնակցում են Թուրքիայի, Ռումինիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։