486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության Արմավիրի սահմապահ ջոկատում երդում է տվել ուսումնական կենտրոնի անձնակազմը
11:26
14 Հունվարի 2008

Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմապահ ջոկատում երդում է տվել ուսումնական կենտրոնի անձնակազմը։

Ուսումնական կենտրոնի ծինզառայողները՝ Հայաստանի 300 քաղաքացիներ, զենքերը ձեռքներին իրենց ընկերների առջև երդման խոսքեր են արտասանել  Հայաստանի Հանրապետությանը և պարտականություններ են վերցրել Ռուսաստանի Դաշնության առջև։

Զինվորները հայրենիքին հավատարմության հանդիսավոր երդում են տվել՝ հայտարարելով իրենց պատրաստակամության մասին՝ «պաշտպանել այն խիզախորեն, հմտորեն, արժանապատվորեն՝ չխնայելով անգամ սեփական արյունն ու կյանքը՝ թշնամու նկատմամբ լիարժեք հաղթանակ տանելու համար»։

«Երդում են տալիս միայն մեկ անգամ, միայն հայրենիքին և ընդմիշտ։ Համոզված եմ, որ դուք անձնվիրաբար ծառայելու եք հայրենիքին, սրբորեն կատարելու եք ձեր զինվորական պարտքը՝ պաշտպանել Հայաստանի պետական սահմանները», - հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է սահմանապահ ջոկատի հրամանատարի պաշտոնակատար, փոխգնդապետ Յուրի Այսինը։

Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բոնդարևն իր հերթին երդման ընդունումն անվանել է նշանակալի իրադարձություն՝ զինծառայողների համար։

«Նրանք եկել են ծառայելու ռուսական սահմանապահ ջոկատում, որը գտնվում է Հայաստանի՝ Թուրքիայի և Իրանի հետ պետական սահմանում, և երկու տարի   այստեղ կատարելու են իրենց զինվորական պարտքը», - ասել է Բոնդարևը։

Նրա խոսքերով, ուսումնական կենտրոնի զինծառայողների առջև մեկ խնդիր կա՝  հնարավորինս արագ և որակով սովորել զինվորական գործը։

«Երկու ամսից դուք կմեկնեք սահմանապահ ուղեկալներ, որտեղ ձեզ շատ են սպասում։ Ուզում եմ ցանկանալ, որ դուք հաջողությամբ յուրացնեք զինվորական ծրագիրը և արժանապատվությամբ կատարեք ձեր զինվորական պարտքը», - ասել է սահմանապահ վարչության ղեկավարը։

Ռուսաստանի սահմանապահները հսկում են Հայաստանի պետական սահմանի մի մասը՝ հիմնականում Թուրքիայի հետ հատվածը, որի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ։

Այսօր Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության սահմանապահ վարչության կազմում կա 4500 մարդ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։