480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը շնորհավորել է հռչակավոր բևեռախույզ Արթուր Չիլինգարովին՝ «Ռուսաստանի հերոս» կոչման արժանանալու կապակցությամբ
16:24
12 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետը շնորհավորել է հռչակավոր բևեռախույզ, Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովին՝ «Ռուսաստանի հերոս» կոչման արժանանալու կապակցությամբ։

«Ի սրտե  շնորհավորում եմ Ձեզ «Ռուսաստանի հերոս» բարձր կոչում շնորհելու կապակցությամբ, որն իրավամբ հանդիսանում է Արկտիկայի հետազոտության և յուրացման գործում ունեցած Ձեր նշանակալից վաստակի գնահատման  խորհրդանիշը»,-ասվում է վարչապետի շնորհավորական ուղերձում, որը շաաբթ օրը «Նովոստի-Արմենիային» տրամադրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Քսան տարի անց, երկրորդ անգամ ստանալով հերոսի կոչում, Դուք շարունակում եք Ձեր ակտիվ գործունեությունը ոչ միայն որպես ականավոր բևեռախույզ և հետազոտող, այլև պետական ու հասարակական գործիչ: Ձեր վճռականությունն ու հերոսությունը լավ օրինակ են աճող  սերնդի համար»,- ասվում է Սարգսյանի ուղերձում:

«Մենք կրկնակի ուրախ ենք, որ արժանիորեն են գնահատվել մեր հարգարժան հայրենակցի  գործունեությունն ու խիզախությունը, և անկեղծորեն հպարտանում ենք  Ձեր նվաճումներով:

Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և նոր հաջողություններ Ձեր բազմակողմանի գործունեության մեջ»,- նշել է վարչապետը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանի հերոսի» կոչում է շնորհել արկտիկական բարձրաընդարձակ խորջրյա հետազոտություններ կատարող արշավախմբի մասնակիցներին, որը օգոստոսին համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ ջրասուզում է կատարել Հյուսիսային բևեռում։ Մասնավորապես, ՌԴ պետդումայի պատգամավոր, հռչակավոր բևեռախույզ Արթուր Չիլինգարովին շնորհվել է Հերոսի երկրորդ  աստղ։

1986թ. փետրվարին Չիլինգարովն արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման՝Անտարկտիդայի սառույցներից «Միխայիլ Սոմով» գիտական արշավանավի ազատման առաջադրանքը հաջողությամբ կատարելու համար։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։