484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատորը հայտնի կդառնա միայն 2008թ. օգոստոս-սեպտեմբերին. ՀԾԿՀ
16:10
12 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատորը հայտնի կդառնա միայն 2008թ. օգոստոս-սեպտեմբերին։ Այս մասին շաաբթ օրը լրագրողներին հայտարարեց Հայաստանի հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի (ՀԾԿՀ) հեռահաղորդակցման միջոցների վարչության պետ Գևորգ Գևորգյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի կառավարությունն արդեն հաստատել է մրցութային հանձնաժողովի կազմը և նրա աշխատակարգը։

«Մրցութային հանձնաժողովն արդեն մոտ ժամանակներս կանցկացնի իր առաջին նիստերը, իսկ մյուս հարցերը կախված կլինեն հանձնաժողովի աշխատանքային գործընթացից»,- ասաց Գևորգյանը։

Միաժամանակ, նա նշեց, որ միջոցառումների ժամանակացույցի համաձայն, 2008թ. օգոստոս-սեպտեմբերին նախատեսվում է ավարտել միջազգային մրցույթը և ամփոփել արդյունքները, սակայն ժամկետները կարող են երկարացվել՝ հանձնաժողովի առաջարկություններից կախված։

Դրա հետ մեկտեղ, նա նշեց, որ ՀԾԿՀ-ը դեռևս պաշտոնական տվյալներ չունի շահագրգիռ ընկերությունների ներկայացրած հայտերի կամ նրանց հետաքրքրվածության մասին։

«Սակայն, ես կարծում եմ, որ լինելու է մեծ և լուրջ հետաքրքրություն»,- ասաց Գևորգյանը։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատորի արտոնագիրը ստանալու համար հայտերն ընդունվելու են 2008թ. մայիսի 1-ից և շարունակվելու է հաջորդ 90 օրերի ընթացքում, որից հետո կամփոփվեն մրցույթի արդյունքները։

Սակայն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի պնդմամբ, Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատորը հայտնի կդառնա 2008թ. հունիսի 30-ին։ Անդրանիկ Մանուկյանը գլխավորում է մրցութային հանձնաժողովը։

Բջջային կապի հայաստանյան շուկայում գործում են երկու ընկերություններ՝ «ԱրմենՏելը», որի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը ռուսական «ՎիմպելԿոմ» ընկերությունն է և «Վիվասելը», որի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի սեփականատերը ռուսական «ՄՏՍ» ընկերությունն է։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։