482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ԶԼՄ-ները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն վերլուծական նյութեր գրելուն. պատգամավոր
17:59
11 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի լրատվամիջոցները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն վերլուծական նյութեր գրելուն, կարծում է ԱԺ  ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը։

«Հայաստանում վերջին ժամանակներս շատ քիչ են վերլուծական հոդվածները՝ չնայած այն բանին, որ դրանց առկայությունը հատկապես կարևոր է նախընտրական շրջանում»,-ասաց նա ուրբաթ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքերով, հայկական թերթերի էջերը հիմնականում լցված են լրատվությամբ և քաղաքական գործիչների հետ հարցազրույցներով այն թեմաներով, որոնք նրանց առավել հետաքրքրում են։

«Միաժամանակ մեր ԶԼՄ-ներում նորություն, որպես այդպիսին, դժվար է գտնել, քանի որ նորությանն անմիջապես հետևում է լրագրողի մեկնաբանությունն ու անձնական կարծիքը։ Նորությունների մանրամասնաերը մեր ժողովրդին չեն հասնում, և դա մեր լրատվամիջոցների շատ լուրջ բացթողումն է»,-հայտարարեց նա։

Առաքելյանը նշեց նաև, որ Հայաստանի պայմաններում, երբ նախագահն ընտրվում է նախընտրական քարոզարշավի արդյունքում, առանձնապես կարևոր է թեկնածուների նախընտրական ծրագրի բոլոր կետերը բնակչությանը ճիշտ հասցնելը։

«ԶԼՄ-ները հիմնական գործոններից են, որոն            ք ազդում են հասարակական կարծիքի ձևավորման և երկրում տիրող մթնոլորտի վրա, հենց այդ պատճառով դրանք առավել ուշադիր պետք է լինեն նախընտրական շրջանում»,-կարծում է նա։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ ԿԸՀ նախագահական ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր են ներկայացրել 9 թեկնածուներ։

Թեկնածուների գրանցումն իրականացվում է դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 20-ը։

Հայաստանի նախագահի թեկնածուների նախընտրական քարոզչությունը կանցկացվի հունվարի 21-ից մինչև փետրվարի 17-ը։—0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։