480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԶԼՄ-ները հավասար հնարավորություներ չեն ընձեռում նախագահի բոլոր թեկնածուներին. ընդդիմադիր կուսակցության
17:42
11 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայասատնի ԶԼՄ-ները նախընտրական փուլում նախագահի բոլոր թեկնածուներին հավասար հնարավորություններ չեն ընձեռում։ Այս մասին հայտարարեց «Օրինաց երկիր» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության քարտուղար, կուսակցության կողմից Արթուր Բաղդասարյանի առաջադրման գրասենյակի ղեկավար Հեղինե Բիշարյանը։

«Վերջին ժամանակներս ակնհայտ է դառնում, որ ԶԼՄ-ները փակ ակումբներ են դարձել, որոնք բոլոր թեկնածուներին հավասար հնարավորություններ չեն ընձեռում։ Հատկապես դա վերաբերում է հեռարձակող ԶԼՄ-ներին»,-հայտարարեց նա ուրբաթ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքերով, 2007թ. մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանամետ թեկնածուի համար բոլոր հեռուստաալիքներով ելույթ ունենալու անսահմանափակ հնարավորություն է ընձեռվել, մինչևդեռ ՕԵ-ի թեկնածու Արթուր Բաղդասարյանը նույն ժամանակահատվածում ելույթ է ունեցել միայն վեց անգամ։

«Ես կցանկցանայի, որպեսզի ԶԼՄ-ներն աշխատեն ավելի բաց և բոլոր թեկնածուներին տրամադրեին հավասար հնարավորություններ»,-նշեց նա։

Բիշարյանը նաև դժգոհություն հայտնեց այն հանգամանքից, որ թեկնածուների եթերային ժամանակը սահմանափակ է։ «Մեզ համար հասկանալի չէ, թե ինչու է կրճատվել թեկնածուների եթերային ժամանակը։ Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր թեկնածուի պետք է այնքան ժամանակ տրվի, որքան նա կարող է  վճարել»,-պարզաբանեց նա։

Իր հերթին «Բարգավաճ Հայաստան» իշխանամետ կուսակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի հաճախակի հայտնվելը պայմանավորված է նախևառաջ նրանով, որ նա Հայաստանի գործող վարչապետն է։

«Հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանը հանրապետության գործող վարչապետն է և էկրանին նրա հաճախակի հայտնվելը չի կարող դիտարկվել որպես նրա նախընտրական քարոզարշավի գովազդային հնարք»,-նշեց նա։

Զոհրաբյանը կարծում է, որ «ընդդիմությունը որևէ հիմք չունի վրդովվելու   բազմակարծության և ԶԼՄ-ների ազատության բացակայությունից, քանի որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականներով, վերջին խորհրդարանական ընտրություններն ապահովել են այդ երկու կարևոր գործոնները»։

«Այսօր ԶԼՄ-ներն իրենք են որոշում, թե ում տան եթերային ժամանակ, և իշխանությունները նրանց վրա ազդելու լծակներ չունեն»,-հայտարարեց նա։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ ԿԸՀ նախագահական ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր են ներկայացրել 9 թեկնածուներ։

ԿԸՀ-ն թեկնածուների գրանցումն իրականացվում է դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 20-ը, ընդ որում, նախագահի թեկնածուներն իրենց թեկնածությունը կարող են հանել մինչև փետրվարի 9-ը։

Հայաստանի նախագահի թեկնածուների նախընտրական քարոզչությունը կիրականացվի հունվարի 21-ից մինչև փետրվարի 17-ը ներառյալ։—0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: