482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահի իշխանամետ թեկնածուն ունի ընտրազանգվածի ձայների 65-68%-ը. ՀՀԿ փոխնախագահ
17:01
11 Հունվարի 2008

Հայաստանի նախագահի իշխանամետ թեկնածու Սերժ Սարգսյանն ունի ընտրազանգվածի ձայների 65-68%-ը։ Այս կարծիքը ուրբաթ հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Գալուստ Սահակյանը։

«Ժողովուրդը նրա գործունեությանը ծանոթ է արդեն 20 տարի, և ավելի լավ իմացավ անցած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ նա դարձավ վարչապետ»,-ասաց նա։

Սահակյանի խոսքերով, մնացած 20-25%-ը քաղաքական գործընթացների հանդեպ անտարբեր, իսկ ևս 10-20%-ը՝ երկրում ընթացող գործընթացներից դժգոհ մարդիկ են։

«ՀՀԿ-ն մտադիր է նախընտրական շրջանում լուրջ քարոզչական գործունեություն իրականացնել և կիրառել քարոզչության բոլոր միջոցները, որոնք թույլատրված են Հայաստանի օրենսդրությամբ»,-ասաց պատգամավորը։

Նրա խոսքերով, կուսակցության թեկնածուի այցերը կներառեն Հայաստանի բոլոր մարզերը, որտեղ նա կծանոթանա բնակչության խնդիրներին և պահանջներին։

«Այս ընտրություններում կլինի հաղթող, բայց պարտվող չի լինի։ Ընտրություններում 2-3-րդ տեղը զբաղեցրած նախագահի թեկնածուները իրենց կուսակցությունների լուրջ քաղաքական դերը կապահովեն ապագայում»,-նկատեց Սահակյանը։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ ԿԸՀ նախագահական ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր են ներկայացրել 9 թեկնածուներ։

Թեկնածուների գրանցումն իրականացվում է դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 20-ը, ընդ որում, նախագահի թեկնածուներն իրենց թեկնածությունը կարող են հանել մինչև փետրվարի 9-ը։—0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: