480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Մահացել է Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարարը
16:53
11 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 69 տարեկան հասակում մահացել է հանրապետության պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մկրտիչ Աբրահամյանը, «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին հանրապետության պաշտպանական գերատեսչությունից։

«Մկրտիչ Աբրահամյանը մեծ ներդրում է ունեցել ՀՀ զինված ուժերում` սպառազինության մակարդակի բարձրացման, երիտասարդ մասնագետների մասնագիտական պատրաստության և զինված ուժերի կայացման ու կատարելագործման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մկրտիչ Աբրահամյանը ծնվել է 1939թ. դեկտեմբերի 18-ին` Վրաստանի  Ախալքալաք քաղաքում: 1958-1992թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում` լեյտենանտից հասնելով գեներալ-մայոր զինվորական կոչման:

1962թ. ավարտել է Չերեպովեցի կապի ռազմական ուսումնարանը, իսկ 1976թ.` ԽՍՀՄ կապի ակադեմիայի դասընթացները: 1985թ.-ին ավարտել է Վորոշիլովի անվան ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիան:

Մկրտիչ Աբրահամյանը ՀՀ Զինված ուժերում էր 1992թ.-ից` զբաղեցնելով մի շարք պատասխանատու պաշտոններ։ Նույն թվականին նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի 1-ին տեղակալ, այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ:

1995թ.-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ վարչական բաժանմունքի ղեկավար-հատուկ հանձնարարությունների գծով գեներալ: 1997թ.-ին ՀՀ նախագահի հրամանագրով Մկրտիչ Աբրահամյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

2000թ.-ին  նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, այնուհետև ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի 1-ին տեղակալ: 2002թ.-ին գեներալ-լեյտենանտ Աբրահամյանն արձակվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր:

Մկրտիչ Աբրահամյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Արիության», «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան», «Համագործակցության ամրապնդման համար», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի, ինչպես նաև ԽՍՀՄ մեդալներով և շքանշաններով:

Գեներալ-լեյտենանտ Մկրտիչ Աբրահամյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 12-ին, վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա հունվարի 13-ին՝ Գ.Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում, հուղարկավորությունը՝ նույն օրը, ժամը 14:00-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։