478.39
+0.02
571.25
+2.28
8.31
+0.01
+31
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ-ն հուսով է, որ իր թեկնածուն հաղթանակ կտանի Հայաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլում
14:40
11 Հունվարի 2008

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հուսով է, որ իր թեկնածուն՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հաղթանակ կտանի Հայաստանի նախագահական ընտրությունների արդեն իսկ առաջին փուլում։

 «ՀՀԿ-ն անում է ամեն ինչ, պահպանում է իր նշաձողը, օգտագործում է ողջ քաղաքական կապիտալը, որպեսզի Հայաստանի նախագահական ընտրությունները ավարտվեն փետրվարի 19-ին», - ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը։

Նրա խոսքերով, նախընտրական արշավում ՀՀԿ-ն մտադիր է օգտագործել քաղաքական կապիտալը՝ ցանկալի արդյունքին հասնելու համար։

Միաժամանակ Սահակյանը նշեց, որ ՀՀկ-ի համար առավել կարևոր է անցկացնել Հայաստանի նախագահական ընտրությունները բարձր մակարդակի վրա։ «Եթե նախագահական ընտրությունները վատ անցնեն, լինի դա մեկ կամ երկու փուլով, ապա ոչ ոք դրանից չի շահի, այլ կտուժի երկիրը», - ասաց պատգամավորը։

ՀՀԿ-ի փոխնախագահը ավելացրեց, որ նախընտրական շրջանում ՀՀԿ-ն երկրում կունենա շուրջ 1500 նախընտրական շտաբ։

«Նրանցից մի մասը կձևավորվի ՀՀԿ-ի մարզային կառույցների բազայի վրա, իսկ մյուս մասը՝ այժմ ձևավորվում է։ Շտաբերի շուրջ հավաքվում է ակտիվիստների, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և քաղաքական ու հասարակական այլ կազմակերպությունների  լուրջ զանգված, որոնք սատարում են ՀՀԿ-ի թեկնածուին», - նշեց Սահակյանը։

 ՀՀ ԱԺ պատգամավորը կարծում է, որ արդար ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է հասարակությունում իրականացնել մանրակրկիտ աշխատանք և այդ գործընթացին ներգրավել հասարակության լայն զանգվածներ։

Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008 թ.-ի փետրվարի 19-ին։ ԿԸՀ Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր է ներկայացրել ինը թեկնածու։

Նախագահի թեկնածուների գրանցումը անց է կացվում դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 20-ը, ընդ որում նախագահի թեկնածուները կարող են հրաժարվել իրենց թեկնածությունից մինչև փետրվարի 9-ը։ --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:
13:28
11 Սեպտեմբերի 2017
ԱԺ–ն քննարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միանալու հարցը
ՀՀ ԱԺ–ն երկուշաբթի քննարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միանալու հարցը։
12:43
11 Սեպտեմբերի 2017
Գագիկ Ծառուկյանը պարզաբանել է, թե որ դեպքում կկատարեր բոլոր նախընտրական խոստումները
«Ծառուկյան» դաշինքի առաջնորդը պարզաբանել է, թե որ դեպքում կկատարեր բոլոր նախընտրական խոստումները։