480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Deno Gold Mining Company ընկերությունը իր ցավակցությունն է հայտնում զոհված հայ հանքագործի ընտանիքին
13:51
11 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի պղնձաքարի հանքը շահագործող Deno Gold Mining Company ընկերությունն իր ցավակցությունն է հայտնում նախօրեին զոհված հայ հանքագործ Դավիթ Մկրտչյանի ընտանիքին։

 «Ընկերության ղեկավարությունը կիսում է զոհվածի ընտանիքի և ընկերների վիշտը և ցավակցություն է հայտնում հանքախորշի բոլոր աշխատողներին, որոնք կորցրել են իրենց գործընկերոջը», - ասվում է ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրված հաղորդագրության մեջ։

Ընկերությունը վշտով տեղեկացնում է, որ 2008 թ.-ի հունվարի 9-ի գիշերը Կապան քաղաքի մերձակայքում հանքախորշի հյուսիսային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար, որի հետևանքով երկու հանքագործ է տուժել՝ նրանցից մեկին գտել են մահացած վիճակում, իսկ մյուսին տարբեր վնասվածքներով տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն։

Տեղեկատվության մեջ ասվում է, որ այժմ տուժած Մխիթար Աբգարյանը գտնվում է գիտակից վիճակում և բժիշկների հսկողության տակ է։

Deno Gold Mining Company ընկերության մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ հանքախորշի այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել դժբախտ պատահարը, ընկերության առողջապահության և անվտանգության խումբը, Հայաստանի անվտանգության տեխնիկական ազգային կենտրոնի հետ համատեղ, իրականացնում են դեպքի վայրի զննում։

Միաժամանակ, ՀՀ փրկարար ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են, որ Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի հանքախորշերից մեկի փլուզումը տեղի է ունեցել ծածկույթի փլուզման պատճառով։

 2002 թ.-ին Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը 3 մլն. դոլարով վաճառվել է  Deno Gold Mining Company-ին։ Կոմբինատը տարեկան արդյունահանում է 300 հազ. տոնա հանքաքար և մտադիր է ծավալը հասցնել մինչև մեկ միլիոնի։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: