482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը դրական է գնահատում է հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման գործընթացը. Օսկանյան
19:46
10 Հունվարի 2008

Հայաստանը դրական է գնահատում  հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման գործընթացը և նպատակադրված է Բուլղարիայի հետ առավել ամրապնդել և խորացնել երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հինգշաբթի Բուլղարիայի նորանշանակ դեսպան Թոդոր Մարինով Ստայկովի (Todor Marinov Staykov) հավատարմագրերի կրկնօրինակն ընդունելիս։

Ինչպես  «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից՝ ԱԳ նախարարը հաջողություն է  մաղթել նորանշանակ դեսպանին բարձր առաքելության կատարման գործում։

 «Հայաստանը կարևորում է երկու երկրների սերտ գործակցության անհրաժեշտությունը ինչպես եվրոպական կառույցների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում»,-հաղորդագրության փոխանցմամբ ասել է արտգործնախարարը:

Հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք նշել են, որ  հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման համար  նոր խթան  է հանդիսացել 2007թ. նոյեմբերին կայացած Բուլղարիայի վարչապետի այցը Հայաստան, որը  նոր հեռանկարներ  է ընձեռել  երկու պետություններին:

Զրույցի ընթացքում Բուլղարիայի նորանշանակ դեսպանը նույնպես գոհունակություն  է հայտնել Հայաստանի և  Բուլղարիայի ակտիվ գործակցության կապակցությամբ։

Թոդոր Մարինով Ստայկովը ծնվել է 1953թ. Սոֆիայում: 1975թ. ավարտել է Լվովի ռազմաքաղաքական ուսումնարանը, 1982թ.` ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան: 1982թ. անցել է աշխատանքի Բուլղարիայի ԱԳՆ-ում` որպես երրորդ քարտուղար:

1987-1990թթ. աշխատել է ՄԱԱԶԿ-ում (UNIDO) և ՄԱԿ-ի թմրանյութերի վերահսկման միջազգային մարմիններում որպես Բուլղարիայի մշտական ներկայացուցչի տեղակալ, այնուհետև 1990-93թթ.` Բուլղարիայի ԱԳՆ միջազգային տնտեսական կազմակերպությունների վարչության տեխնիկական համագործակցության բաժնի վարիչ:

1995-97թթ. նշանակվել էր ԱՄՆ-ում Բուլղարիայի փոխդեսպան: 1997-2001թթ. զբաղեցրել է մի շարք պաշտոններ պետական և մասնավոր կազմակերպություններում : 2001-2004թթ. եղել է  «Balkanpress» ընկերության գործադիր տնօրենը, 2004-2007-ը`  «Viva Associated» ընկերության կառավարիչը : Տիրապետում է ‎‎անգլերեն և ռուսերեն լեզուների:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։