484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը 2007թ. շարունակել է երկխոսության ամրապնդման քաղաքականությունը մերձավորարևելյան երկրների հետ .ԱԳՆ զեկույց
19:29
10 Հունվարի 2008

Հայաստանը 2007թ. շարունակել է երկխոսության ամրապնդման քաղաքականությունը մերձավորարևելյան երկրների հետ։ Այս մասին նշվում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության արտաքին գերատեսչության 2007թ. գործունեությանը նվիրված զեկույցում, որը փոխանցվել է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։

«Հաշվետու շրջանում Հայաստանը շարունակել է ամրապնդել քաղաքական երկխոսությունը, առևտրա-տնտեսական, գիտա-տեխնիկական համագործակցության զարգացումը, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում»,-նշվում է զեկույցում։

Փաստաթղթի համաձայն, հաշվետու շրջանում հայ-եգիպտական համագործակցության խորացման նպատակով մի շարք քայլեր են ձեռնարկվել առևտրա-տնտեսական ոլորտում հաջողությունների հասնելու համար։ Երկկողմ հարաբերությունների համար ուղենշային իրադարձություն է դարձել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը Եգիպտոս 2007թ. ապրիլին։ Այցի շրջանակներում, Հայաստանի նախագահը, մասնավորապես, հանդիպել է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հետ։

2007թ. նկատելի առաջընթաց է գրանցվել նաև Սիրիայի հետ հարաբերություններում, մասնավորապես, օգոստոսին այդ երկրում նշանակվել է Հայաստանի դեսպանը։ Ներկայումս, ինչպես նշվում է զեկույցում, սպասվում է Հայաստանում Սիրիայի դեսպանի նշանակումը։

Չնայած Լիբանանում տիրող անկայուն վիճակին, այդ երկրի հետ շարունակում են զարգանալ ավանդական ջերմ հարաբերություններ։ Կարևոր իրադարձություն էր լիբանանյան «Բիբլոս բանկի» մասնաճյուղի բացումը Երևանում։

Հաշվետու շրջանում աշխատանքներ են տարվել Թունիսի, Ալժիրի և Մարոկկոյի հետ ստեղծված հարաբերությունների խորացման, համապատասխան պայմանագրային-իրավական հիմքի ստեղծման, ինչպես նաև այդ երկրներ ՀՀ ԱԳ  նախարար Վարդան Օսկանյանի այցերը կազմակերպելու ուղղությամբ։

Հաշվետու շրջանում Իսրայելի հետ հարաբերությունները ևս զարգացել են ակտիվորեն՝ դրանք առավել գործնական մակարդակի բերելու նպատակով։--0--      

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։