486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ԶԼՄ-ների աշխատանքի գնահատման գործում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը մտադիր է ղեկավարվել միայն սեփական եզրակացություններով
18:30
10 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը Հայաստանում ԶԼՄ-ների աշխատանքի գնահատման գործում մտադիր է ղեկավարվել միայն սեփական եզրակացություններով։ Այս մասին հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերտ Արենսը (Dr Geert-Hinrich Ahrens)։

«Մենք անցկացնելու ենք քանակական հետազոտություն, ինչպես նաև որակական վերլուծություն, որը ենթադրում է դրական կամ բացասական տոն, որում այս կամ այն զանգվածային լրատվամիջոցը բնակչությանը տեղեկություններ է տալիս յուրաքանչյուր թեկնածուի մասին»,- ասաց նա։

Արենսը տեղեկացրեց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ներգրավված են ԶԼՄ-ների գծով երկու վերլուծաբաններ, որոնց, հնարավոր է, կմիանան հայ մասնագետների թիմերը։

«Հայկական ԶԼՄ-ների շուրջ տիրող իրավիճակի վերլուծությունը մենք սկսելու ենք արդեն այսօր՝ չսպասելով հունվարի 21-ին քարոզարշավի պաշտոնական մեկնարկին»,- պարզաբանեց նա, ընդգծելով, որ ԶԼՄ-ների մասնակցությունը ցանկացած ընտրությունների չափազանց կարևոր է համարվում։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդական առաքելությունը հունվարի 10-ին պաշտոնապես հայտարարեց Հայաստանում իր աշխատանքի մեկնարկի մասին։ Նրա կազմում են 28 երկարաժամկետ դիտորդներ, ինչպես նաև սպասվում է ԵԱՀԿ 22 երկրներից ժամանած 250 կարճաժամկետ դիտորդների մասնակցությունը։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։

ՀՀ ԿԸՀ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաղթերը ներկայացրել են՝ ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։

Նախագահի թեկնածուների գրանցումը անցկացվում է դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 20-ը, ընդ որում նախագահի թեկնածուները կարող են իրենց թեկնածությունը հանել մինչև փետրվարի 9-ը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: