484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+14
Եղանակը Երևանում
Հայ
2009-2010թթ. Ռուսական երկաթգծերը նախատեսում է վերականգնել Հայաստանի երկաթգծային հաղորդակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ
16:11
10 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի-Արմենիա/. «Ռուսական երկաթգծեր» ընկերությունը նախատեսում է 2009-2010թթ.-ին վերականգնել Հայաստանի երկաթգծային հաղորդակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Այս մասին հինգշաբթի կառավարական ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը՝ մեկնաբանելով «Հայկական երկաթգծեր» ՓԲԸ-ի արտոնյալ կառավարման փոխանցման գործընթացը։

«Հայկական երկաթգծեր» ՓԲԸ-ի արտոնյալ կառավարումը ստանալու առաջարկությունների փաթեթի համաձայն, ՌԵԳ-ը (Ռուսական երկաթգծեր) պլանավորում է Ադրբեջանի հետ հաղորդակցությունը բացել 2010 թվականին, իսկ 2009 թվականից վերականգնել հաղորդակցությունը Թուրքիայի հետ»,- տեղեկացրեց նա։

Մանուկյանի խոսքով, 2007թ. դեկտեմբերի 21-ին բացված ներդրումների փաթեթին համապատասխան, ՌԵԳ-ն առաջարկում է «Հայկական երկաթգծեր»-ում ներդնել 570 մլն. դոլար, որոնցից 230 միլիոնը՝ հաջորդ հինգ տարիների ընթացքում։

Միաժամանակ, նախարարը հիշեցրեց, որ 30 տարի տևող ներդրումային ծրագրի համաձայն, կառավարությունը պլանավորում էր ՀԵԳ-ում ներդնել ընդամենը 170 մլն. դոլար։

«Եթե Հայաստանի տրանսպորտային շրջափակումը հանվի, կբացվի աբխազական երկաթգիծը և կվերականգնվի ընդհանուր երկաթուղային հաղորդակցությունը, ներդրումները կաճեն մինչև 2 մլրդ. 130 մլն. դոլարի»,- տեղեկացրեց նախարարը։

Մանուկյանը նշեց, որ հունվարի 8-ին բացված առաջարկությունների փաթեթի համաձայն ՌԵԳ-ն առաջարկում է որպես միանվագ արտոնյալ վճարում Հայաստանի պետական բյուջեին վճարել 1,7 մլրդ. դրամ, ներկայումս այս առաջարկությունը քննարկվում է։

«Հայաստանի երկաթգծերի» արտոնյալ կառավարման հայտերի մրցույթին մասնակցելու համար նախնական որակավորման թեստն անցել են «Ռուսական երկաթգծեր» ԲԲԸ-ն և հնդկական RITES (Rail India Technical and Economic Services) ընկերությունը։ Սակայն, RITES-ն ավելի ուշ հայտարարեց մրցառքին մասնակցելուց իր հրաժարման մասին, հիմնավորելով դա Աֆրիկայում մեկ ուրիշ մրցառքին մասնակցելու հանգամանքով, այսպիսով՝ մրցառքի միակ մասնակիցը մնաց ՌԵԳ-ը։

«Հայկական երկաթգծեր» ՓԲԸ-ն (ՀԵԳ) 100 տոկոսանոց պետական կազմակերպություն է՝ երկրի շարժական կազմի հիմնական մասի և գրեթե ողջ երկաթգծային ենթակառույցի սեփականատերը։ (1 դոլարը՝ 307,09 դրամ)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։