478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+31
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը իր խորին ցավակցությունն է հայտնել «Ժողովրդական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանի մահվան կապակցությամբ
15:47
10 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել «Ժողովրդական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանի ընտանիքին, հարազատներին, «Ժողովրդական ուղի» կուսակցության անդամներին` Մանուկ Գասպարյանի անժամանակ մահվան կապակցությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Այսօր առավոտյան, Երևանում մահացել է քաղաքական գործիչ, «Ժողովրդական ուղի» կուսակցության առաջնորդ 59-ամյա Մանուկ Գասպարյանը։

Մանուկ Գասպարյանը ծնվել է 1949 թ. սեպտեմբերի 16-ին՝ Ապարանի շրջանի Քասախ գյուղում։ 1976 թ. ավարտել է ավարտել է Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտը, 1989 թ.-ին՝ Բելգորոդի (ՌԴ) սպառողական կոոպերացիայի ինստիտուտը:

1971-1990 թթ. աշխատել է ՀԽՍՀ առևտրի նախարարության համակարգում գլխավոր հաշվապահ, սննդառի տնօրեն: 1990-1997 թթ. եղել է «Օրիոն» ՍՊԸ նախագահ, 
1997-1999 թթ.` Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի ֆինանսական բաժնի պետ:  

1999-2007 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ մեծամասնական համակարգով։

2005 թ. ձևավորել է իր՝ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը, որն ունի շուրջ 4,7 հազ. անդամ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: