487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-4
Եղանակը Երևանում
Հայ
Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբը մտադիր է կառույցներ ստեղծել Հայաստանի բոլոր մարզերում
14:38
10 Հունվարի 2008

Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբը մտադիր է կառույցներ ստեղծել Հայաստանի բոլոր մարզերում։ Այս մասին հինգշաբթի Երևանում  մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի ղեկավար, «Ագային պետություն» կուսակցության առաջնորդ Սամվել Շահինյանը։

Շահինյանը տեղեկացրեց, որ արդեն լիովին պատրաստ է 21 շտաբ, բայց դա չափազանց քիչ է, և իրենք մտադիր են շտաբներ բացել բոլոր մարզերում և, եթե հնարավոր լինի, նաև առանձին տարածքներում։

Նա նշեց, որ գումարի սահմանափակ լինելու պատճառով Վազգեն Մանուկյանի նախընտրական քարոզարշավի շեշտադրումն արվելու է մարզային կառույցների աշխատանքի վրա։

«Ամեն ինչից դատելով՝ մենք շատ քիչ ենք շրջելու մարզերում։ Դրան խանգարում են նաև վատ եղանակային պայմանները և անհրաժեշտ միջոցների բացակայությունը։ Մարզեր մենք ուղարկելու ենք նյութեր, մեր ելույթների ձայնագրությունները և հուսով ենք, որ մեր շտաբները ակտիվ կաշխատեն»,- ասաց Շահինյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ ազգային հեռուստաալիքներով հեռարձակվող Մանուկյանի ելույթները նույնպես շատ սահմանափակ կլինեն՝ կապված քաղաքական գովազդի բարձր գների հետ։

«Այսօր հեռուստատեսությունը և մամուլը նախընտրական քարոզարշավի լավ գործիքներ են, սակայն թերթեր կարդում են քչերը, իսկ հեռուստատեսային քաղաքական քարոզարշավը բավական թանկ արժե։ Ամենայն հավանականությամբ, եթերում մեր ելույթները լինելու են շատ կարճ և բովանդակալից»,- ասաց Շահինյանը։

Նա նաև նշեց, որ Մանուկյանի կողմնակիցների թիվը երկրում  ավելի մեծ  եղավ, քան սպասվում էր։

Գալիք նախագահական ընտրություններին «Ազգային-ժողովրդավարական միության» առաջնորդ Վազգեն Մանուկյանի թեկնածությանը սատարելու մասին հայտարարել են Հայաստանի մի քանի քաղաքական կուսակցություններ, մասնավորապես, «Ազգային ժողովրդավարական» կուսակցությունը, «Ազգային ժողովրդավարների դաշինքը», «Ազգային պետությունը» և «Ազգային ժողովրդավարական միությունը»։

Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008 թ. փետրվարի 19-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: