482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+12
Եղանակը Երևանում
Հայ
2007 թ.-ին Հայաստանը շարունակել է ակտիվ համագործակցությունը ՄԱԿ-ի հետ
13:56
10 Հունվարի 2008

 2007 թ.-ին Հայաստանը շարունակել է  ակտիվ համագործակցությունը ՄԱԿ-ի հետ։ Այս մասին նշվում է  չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից փոխանցված հաշվետվության մեջ, որը նվիրված է նախարարության 2007թ. գործունեության արդյունքներին։ 

«2007թ. Հայաստանը շարունակել է համագործակցությունը ՄԱԿ-ի տարբեր մասնագիտացված գործակալությունների և ծրագրերի հետ: Հաշվետու տարում ՄԱԿ-ի առաջնային խնդիրներն են եղել կազմակերպության մարմինների բարեփոխումների, ԱԽ ընդլայնման, ահաբեկչության դեմ պայքարի, անվտանգության և մարդու իրավունքների հարցերը», - ասվում է հաշվետվության մեջ։

Ըստ փաստաթղթի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանի ընթացքում կազմակերպության երկրները հատուկ կարևորել են շրջակա միջավայրի խնդիրները։

Ինչպես հաղորդվում է հաշվետվության մեջ, տարվա ընթացքում Հայաստանը շարունակել է հաջողությամբ դիմակայել Ադրբեջանի փորձերին՝ ՄԱԿ-ի ԳԱ-ում  ԱՊՀ տարածաշրջանի հակամարտությունների հարցով բանաձևի ներկայացմանը: Սեպտեմբերին կայացավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանի վերջին նիստը, որտեղ ի թիվս այլ հարցերի, քննարկվեցին «սառեցված հակամարտությունները ՎՈՒԱՄ-ի տարածաշրջանում և նրա հետևանքները միջազգային խաղաղության, անվտանգության և զարգացման վրա» և «Իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում» կետերը 62-րդ նստաշրջան տեղափոխելու հարցերը:

Հաշվետվության մեջ հատուկ ուշադրություն է դարձվում ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ Հայաստանի համագործակցությանը։ Մասնավորապես, հիշեցվում է, որ հայկական պատվիրակությունը մասնակցել է մայիսին Ժնևում տեղի ունեցած Աշխատանքի միջազգային կազմակերպության 96-րդ համաժողովին։ Հաշվետու տարում ակտիվ և արդյունավետ համագործակցություն է ծավալվել ՄԱԿ-ի Թմրանյութերի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գրասենյակի հետ, շարունակվել են շփումները բնապահպանության գծով։

«2007 թ. ընթացքում Հայաստանը շարունակել է Ջուղայում Ադրբեջանի կողմից հայկական խաչքարերի միտումնավոր ոչնչացման փաստի վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու ուղղությամբ տարվող աշխատանքները», - ասվում է տեղեկատվության մեջ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը նամակներ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ, որտեղ կոչ է արել կազմակերպությանը՝ ջանքեր և միջոցներ գործադրել փաստահավաք առաքելություն կազմակերպելու միջոցով Նախիջևանի հայկական հուշարձանների դեմ տեղի ունեցած վայրագություններին ճշմարիտ գնահատական տալու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: