483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը 2007թ.-ին ակտիվորեն մասնակցել է ՀԱՊԿ աշխատանքներին
12:24
10 Հունվարի 2008

Հայաստանը 2007թ.-ին ակտիվորեն մասնակցել է ՀԱՊԿ աշխատանքներին: Այս մասին նշվում է  չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից փոխանցված հաշվետվության մեջ, որը նվիրված է նախարարության 2007թ. գործունեության արդյունքներին։ 

Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, մարտին աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, որը հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ:

«Հոկտեմբերին Դուշանբեում գումարվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանը, որին նախորդել էին ՀԱՊԿ ԱԳ և Պաշտպանության նախարարական նիստերը, որի ընթացքում անդամ պետությունների ղեկավարները ստորագրել են ՀԱՊԿ շրջանակներում խաղաղապահ գործունեության մեխանիզմի նորմատիվ և կազմակերպական ձևավորմանը և ՀԱՊԿ շրջանակներում ռազմատնտեսական համագործակցության նորմատիվ իրավական բազայի կատարելագործմանը վերաբերող փաստաթղթերի փաթեթները»,- նշվում է հաշվետվության մեջ։

Նիստի ընթացքում հաստատվել են անօրինական միգրացիայի դեմ պայքարի և արտակարգ իրավիճակներում փոխգործակցության հարցերով ՀԱՊԿ համադրող խորհուրդներ ստեղծելու որոշումները: Հաշվետվության մեջ նշվում է, որ դեկտեմբերին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հանդիպումը

Հայաստանը՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ միասին 1992թ.-ից ՀԱՊԿ անդամ է։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: