478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+32
Եղանակը Երևանում
Հայ
Վրաց-ռուսական հարաբերություններում լուրջ հեղաշրջումը քիչ հավանական է. հայ քաղաքագետ
18:20
09 Հունվարի 2008

Վրաստանի և Ռուսաստանի  հարաբերություններում լուրջ հեղաշրջումը քիչ հավանական է, չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Սահակաշվիլիի հայտարարությունը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հնարավոր վերանայման վերաբերյալ, ավելի շուտ կապված է Վրաստանում տիրող ոչ այնքան կայուն իրադրության և ներքաղաքական իրավիճակում իրեն գտնելու վերջինիս փորձի, քան Վրաստանի՝ վերջին 10-15 տարիների քաղաքականությունը կտրուկ փոխելու իրական մտադրության հետ»,-ասաց նա։

Իսկանդարյանը նշեց, որ Ռուսաստանի և Վրաստանի ստանդարտ վատ հարաբերությունները պայմանավորված չեն Միխայիլ Սահակաշվիլու անձի հետ, քանի որ Էդուարդ Շեվարդնաձեի և Զվիադ Գամսախուրդիայի իշխանության օրոք իրավիճակը նույնն էր։

 «Հնարավոր են այս իրավիճակի որոշ սրումներ և թուլացումներ, բայց Վրաստանի՝ ՆԱՏՕ մտնելու վերաբերյալ հանրաքվեի բուն հիմքում ընկած է Վարաստանի և Ռուսաստանի միջև առկա հակասությունը»,-պարզաբանեց նա։

Նա հավելեց, որ վրաց-ռուսական հարաբերությունների լարվածության մեջ «ոչ քիչ դերակատարություն ունեն մի շարք աշխարհաքաղաքական գործոններ, մասնավորապես, աբխազական և հարավ-օսական հակամարտությունները և վրաց-ռուսական սահմանի ձևաչափը»։

«Վրաստանում չկա որևէ քաղաքական ուժ, որը կխոսեր կամ կպաշտպաներ այլ դիրքորոշումներ, ավելին, Թբիլիսին եզակի է նրանով, որ այդ քաղաքում բոլորը՝ նախագահից մինչև հավաքարար, ասում են միևնույն բանը»,-կարծում է Իսկանդարյանը։

Իր հերթին Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ Հայաստանը վրաց-ռուսական հարաբերություններում շահագրգիռ կողմ է, ինչով էլ բացատրվում են Հայաստանի կողմից ժամանակին գործադրված ջանքերը՝ այդ երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ։

«Ակնհայտ է, որ Վրաստանի և Ռուսաստանի քաղաքական դիմակայումը խանգարում է հայ-ռուսական հարաբերություններին, կոմունիկացիաների զարգացմանը և անառողջ մթնոլորտ է ստեղծում ողջ տարածաշրջանում»,-ասաց նա։
 

Ըստ Աշոտյանի, Հայաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում անշեղորեն միտված է բոլոր հնարավոր գործընկերների հետ բարեկամական հարաբերություների հաստատմանը։

«Եվ որքան ավելի հանգիստ լինի իրավիճակը տարածաշրջանում, այնքան ավելի շահեկան իրավիճակում կհայտնվի Հայաստանը»,-ասաց նա։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «ՌԻԱ-Նովոստին», Միխայիլ Սահակաշվիլին հունվարի 8-ին հայտարարել էր, որ Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ինքը մտադիր է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների վատթարացման պատճառների թվում փորձագետները նշում են Սահակաշվիլիի «արևմտամետ» քաղաքականությունը և Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լևան Թարխնիշվիլու հունվարի 9-ի հայտարարության համաձայն, հունվարի 5-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ ԿԸՀ նախնական տվյալներով, Վրաստանի և արտասահմանի 3512 տեղամասերից 3482-ի ձայների հաշվարկներով, Սահակշվիլին հավաքել է ձայների 52,21 տոկոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։