478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+35
Եղանակը Երևանում
Հայ
Ընտրական օրենսգրքի արդյունավետության առումով Հայաստանն առավելություն ունի Վրաստանի նկատմամբ. պատգամավոր
17:12
09 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ընտրական օրենսգրքի արդյունավետության առումով Հայաստանն ակնհայտ առավելություն  ունի Վրաստանի նկատմամբ, Երևանում լրագրողներին հայտնեց ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Վրաստանի Ընտրական օրենսգիրքը, մասնավորապես այն դրույթները, որոնք վերաբերում են ընտրական հանձնաժողովների ձևավորմանը, դիտորդների և վստահված անձանց իրավունքներին, շատ առումներով զիջում են Հայաստանի Ընտրական օրենսգրքին»,- ասաց նա։

Աշոտյանի խոսքերով, Վրաստանի իրավիճակի վերլուծությունը վկայում է այն մասին, որ նախագահական ընտրությունների դրական արդյունք կարելի է ստանալ անգամ առանց կատարյալ ընտրական օրենսգիրք ունենալու։

«Եթե Վրաստանի նախագահական ընտրություններն արժանացել են դիտորդների նորմալ եզրակացությունների, ապա բարձր գնահատականներ ստանալու Հայաստանի հնարավորություններն ավելի մեծ են»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ դրան է ուղղված Հայաստանի իշխանությունների և ղեկավարության գործունեությունը։

Աշոտյանը նաև նշեց, որ Հայաստանի հետաքրքրությունը Վրաստանի քաղաքական զարգացումների նկատմամբ միանգամայն հասկանալի է և պայմանավորված է ինչպես Վրաստանում հայկական մեծ համայնքի  առկայությամբ, այնպես էլ կայուն Վրաստանի՝ Հայաստանի շահագրգռվածությամբ, մի երկրի, որը Հայաստանի համար դեպի արտաքին աշխարհ տանող հիմնական պատուհանն է։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լևան Թարխնիշվիլու հունվարի 9-ի հայտարարության համաձայն, հունվարի 5-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ ԿԸՀ նախնական տվյալներով, Վրաստանի և արտասահմանի 3512 տեղամասերից 3482-ի ձայների հաշվարկներով, Սահակշվիլին հավաքել է ձայների 52,21 տոկոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ԵԱՀԿ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդների եզրակացություններով, Վրաստանի ընտրությունները, ընդհանուր առմամբ, ճանաչվել են միջազգային չափորոշիչներին համապատասխան։ ԵԱՀԿ-ին կից ԱՄՆ առաքելությունը կարծում է, որ սրանք Վրաստանում առաջին նախագահական ընտրություններն էին՝ իսկապես մրցութային հիմքով կատարված։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: