486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Արևմուտքի հանգիստ վերաբերմունքը Վրաստանի նախագահական ընտրությունների նկատմամբ պայմանավորված է արտաքին քաղաքական վեկտորների նմանությամբ
16:56
09 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Արևմուտքի հանգիստ վերաբերմունքը Վրաստանի նախագահական ընտրություններին պայմանավորված է բոլոր թեկնածուների արտաքին քաղաքական վեկտորների նմանությամբ։ Այս կարծիքը չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը։

Նա կարծում է, որ Արևմուտքի դիրքորոշումից ելնելով, Վրաստանի նախագահի պաշտոնի թեկնածուները իրենց քաղաքական մոտեցումներով գործանականում չէին տարբերվում մեկը մյուսից։

«Այդ երկրում չկար նախընտրական պայքար՝ արտաքին քաղաքականության վեկտորների առումով, քանի որ բոլոր  թեկնածուներն արտահայտում էին անտլանտիկամետ կամ ամերիկամետ դիրքորոշում»,- ասաց նա։

Այս կապակցությամբ Աշոտյանը նշեց, որ դա թույլ տվեց Արևմուտքին՝ համեմատաբար ավելի հանգիստ վերաբերվել Վրաստանի ընտրություններին։

«Բացի այդ, միջազգային հանրությունը, ամենայն հավանականությամբ, ավելի շատ հակված էր շարունակել աշխատել մի մարդու հետ, որի հետ վերջին չորս տարիների ընթացքում արդեն հաստատվել են կայուն հարաբերություններ»,- պարզաբանեց նա։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լևան Թարխնիշվիլու այսօրվա հայտարարության համաձայն, հունվարի 5-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ ԿԸՀ նախնական տվյալներով, Վրաստանի և արտասահմանի 3512 տեղամասերից 3482-ի ձայների հաշվարկներով, Սահակշվիլին հավաքել է ձայների 52,21 տոկոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Միաժամանակ, Սահակաշվիլու գլխավոր մրցակից, միավորված ընդդիմության առաջնորդ Լևան Գաչեչիլաձեն հավաքել է ձայների 25,6 տոկոսը։

ԵԱՀԿ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդների եզրակացություններով, Վրաստանի ընտրությունները, ընդհանուր առմամբ, ճանաչվել են միջազգային չափորոշիչներին համապատասխան։

ԵԱՀԿ-ին կից ԱՄՆ առաքելությունը կարծում է, որ սրանք Վրաստանում առաջին նախագահական ընտրություններն էին՝ իսկապես մրցակցային  հիմքով, սակայն նշել է, որ ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդների կողմից գրանցված «նշանակալի» խնդիրները պետք է ուղղվեն։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։