486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳՆ-ն հուսով է 2008 թվականին բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ
16:21
09 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳՆ-ն հոսով է 2008 թվականին բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Հայկական կողմի անկեղծ ցանկությունն է՝ բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, ինչին չհաջողվեց հասնել անցյալ տարի։ Հուսով եմ, որ 2008թ.-ին մեր ցանկություններն արձագանք կգտնեն Թուրքիայում»,- ասաց նախարարը։

Նրա խոսքերով, 2007թ.-ին չհաջողվեց էական առաջընթաց արձանագրել  հայ-թուրքական հարաբերություններում, քանի որ Թուրքիան մշտապես շարունակում է երկկողմ հարաբերությունների հաստատման հարցում նախապայմաններ առաջ քաշել։

«Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ փոխհարաբերություններն առանց նախապայմանների բարելավելու իր դիրքորոշմանը՝ առաջարկելով երկկողմանի հարաբերությունները լավացնել բանակցությունների միջոցով»,- հայտարարեց ՀՀ արտգործնախարարը։

Միաժամանակ նախարարը ուշադրություն դարձրեց այն փաստին, որ 2007թ.-ին Թուրքիան շարունակում էր իր ոչ կառուցողական  քաղաքականությունը՝ ուղղված Հայաստանին Ադրբեջանի հետ տարածաշրջանային համագործակցության ծրագրերին մասնակցելուց  մեկուսացնելուն։

Օսկանյանը հիշեցրեց, որ 2007թ.-ին Հայաստանի և Թուրքիայի երկկողմանի շփումները հիմնականում տեղի են ունեցել միջազգային կազմակերպությունների շրջանակներում, մասնավորապես, հունիսին Ստամբուլում Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլի հետ իր հանդիպման ձևաչափում, ինչպես նաև հոկտեմբերին Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ  հանդիպումը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։