483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու համար անհրաժեշտ է փոխել համակարգը. նախագահի թեկնածու Արման Մելիքյան
15:42
09 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանը կարծում է, որ երկրում կոռուպցիան արմատախիլ անելու համար պետք է տեղի ունենա համակարգի, այլ ոչ թե անհատի փոփոխություն։

«Ես կարծում եմ, որ Հայաստանում հնարավոր է չեզոքացնել այնպիսի երևույթ, ինչպիսին է կոռուպցիան, սակայն դրա համար անհրաժեշտ է արմատախիլ անել կոռուպցիոն կառավարման բուն համակարգը, այլ ոչ թե փոխել անհատներին։ Անհատին փոխելով ոչինչ չի փոխվի»,-հայտարարեց ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական և ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը չորեքշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Նա հավելեց, որ հենց դրանում է ներքին քաղաքականության ոլորտում իր ծրագրի տարբերությունը «այն դեպքում, երբ մյուս բոլոր թեկնածուները խոսում են ընդամենը անհատին փոխելու մասին»։

Մելիքյանը նշեց, որ այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է ուժերի, քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային  լրատվամիջոցների համախմբում։

«Մեր խնդիրն է արմատական հարցի լուծումը՝ արմատախիլ անել պետական կառավարման կոռուպցիոն համակարգը, որովհետև քանի դեռ կգործի ներկայիս համակարգը, խնդիրները բոլոր ոլորտներում կխորանան»,-հայտարարեց նա։

Խոսելով արտաքին քաղաքականության ոլորտում իր ծրագրի դրույթների մասին՝ Մելիքյանը նշեց, որ հիմնական շեշտադրումն ինքն անում է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վրա։

«Այս խնդրի լուծումը հիմնված է դրամական փոխհատուցման փոխարեն ազատագրված տարածքները Ադրբեջանից հայ գաղթականներին որպես սեփականություն հանձնման հայեցակարգի վրա»,-ասաց նա։

Մելիքյանը նշեց նաև, որ Ընտրական օրենսգրքում տեղի ունեցած այն փոփոխությունները, որոնց համաձայն արտերկրում գտնվող Հայաստանի դեսպանատներում ընտրատեղամասեր չեն լինելու, զգալիորեն կասկածի տակ են դնում ընտրությունների լեգիտիմության հարցը։

«Նման փոփոխությունները ոչ միայն կասկածի տակ են դնում ապագա ընտրությունների լեգիտիմությունը, այլև խախտում են արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքները»,-հայտարարեց նա։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։

Ընտրություներին մասնակցելու համար ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել 9 թեկնածուներ։ ԿԸՀ-ն նախագահի թեկնածուներին գրանցում է 2007թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2008թ. հունվարի 20-ը։

Հայաստանում նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը կանցկացվի հունվարի 21-ից մինչև փետրվարի 17-ը։—0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։