483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
0
Եղանակը Երևանում
Հայ
2008թ.-ին Հայաստանի հեմատոլոգիայի կենտրոնը համալրվելու է ժամանակակից կլինիկական սարքավորումներով. Առողջապահության նախարարություն
17:32
08 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի-Արմենիա/. 2008թ.-ին պրոֆեսոր Յոլյանի անվան հեմատոլոգիայի հայկական կենտրոնը համալրվելու է ժամանակակից կլինիկական սարքավորումներով, երեքշաբթի Երևանում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը՝ Երևանում Արյան բանկի բացման ժամանակ։

«Տրամադրված ողջ սարքավորումները համապատասխանելու են միջազգային ժամանակակից բոլոր չափորոշիչներին, որն էլ լինելու է հանրապետության առողջապահության նախարարության հիմնական քաղաքական ուղղություններից մեկը»,- ասաց նա։

Միաժամանակ, Քուշկյանն ավելացրեց, որ նոր սարքավորումները հնարավորություն կտան կատարել հետազոտական և ախտորոշիչ աշխատանքների լայն սպեկտր և կնպաստեն համապատասխան բուժման կազմակերպմանն ու իրագործմանը։

Իր հերթին, պրոֆեսոր Յոլյանի անվան հեմատոլոգիայի և արյան փոխներարկման կենտրոնի փոխտնօրեն Մարինե Քամալյանը հաղորդեց, որ Կենտրոնում գործում է կլինիկական բաժանմունք ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների համար, ինչպես նաև Արյան բանկ և հետազոտական լաբորատորիաներ։

«Կենտրոնում բորժվում են հեմատոլոգիական խնդիրներ ունեցող հիվանդներ, որոնք գալիս են Հայաստանի բոլոր մարզերից, Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև Սամցխե-Ջավախեթիից (Վրաստանի հայաբնակ շրջան)»,- ասաց նա։

Բացի այդ, Քամալյանի խոսքով, կենտրոնում գործում է մարդկային իմունոգլոբուլինի հակա-ռեզուսի արտադրություն, ինչը շատ կարևոր նշանակություն ունի արյան բացասական կարգ ունեցող կանանց կրկնակի հղիության պրոֆիլակտիկայի համար։

«Դրական ռեզուս ունեցող երեխայի ծնունդից հետո բացասական ռեզուս ունեցող մորն անհրաժեշտ է ներարկել իմունոգլոբուլինի հակա-ռեզուս, քանի որ հակառակ դեպքում երկրորդ երեխան կարող է ծնվել նորածնի հեմոլիտիկ հիվանդությամբ, ինչը լի է  զարգացման համար վտանգավոր լուրջ շեղումներով»,- պարզաբանեց նա։

Դեկտեմբերի 8-ին Երևանում Հեմատոլոգիայի կենտրոնում տեղի ունեցավ տարածաշրջանում միակ Արյան բանկի բացումը, որը հագեցած է ժամանակակից լաբորատոր սարքավորումներով, որոնք համապատասխանում են միջազգային բոլոր չափորոշիչներին։

Այսօր Հայաստանում կա շուրջ 15 հազ. մշտական կամավոր դոնոր, ընդ որում, բոլոր դոնորների 5-7%-ը արյունը  հանձնում են 10 հազ. դրամ դրամական հատուցման պայմանով (մոտ 33 դոլար), 7-10%-ը՝ Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ, ինչպես նաև առոջապահության ոլորտի աշխատողներ՝ անհատույց հիմունքներով, իսկ 85%-ը՝ այն հիվանդների հարազատներն են, որոնք դոնորական արյան կարիք ունեն։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։