481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+25
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է տարածաշրջանում միակ Արյան բանկը
16:07
08 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի-Արմենիա/.Երևանում՝ պրոֆեսոր Յոլյանի անվան հեմատոլոգիայի և արյան փոխներարկման կենտրոնում տեղի ունեցավ տարածաշրջանում միակ արդիականացված Արյան բանկի բացումը։

Ինչպես երեքշաբթի Երևանում Բանկի բացման արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, նոր կառույցը հագեցած է ժամանակակից լաբորատոր սարքավորումներով և համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին։

«Նման կենտրոնի ստեղծման հիմնական նպատակներից մեկն արյան անշահախնդիր հանձնման խրախուսումն ու զարգացումն է հանրապետության դոնորության ընդհանուր համակարգում, ինչն անվտանգ դոնորության հիմնական երաշխիքներից մեկն է»,-ասաց նա։

Իր հերթին, սոցիալական, առողջապահության հարցերի և բնապահպանության խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար Արա Բաբլոյանը նշեց, որ Արյան բանկի վերազինումը կարևոր փուլ է  և նշանակալի դեր կունենա Հայաստանում հեմատոլոգիական ուղղության զարգացման մեջ։

Հեմատոլոգիայի և արյան փոխներարկման կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի խոսքերով, դոնորական բաժինն ի վիճակի է սպասարկել դոնորների Հայաստանի ողջ տարածքից, որոնց արյունը կհետազոտվի ժամանակակից լաբորատորիայում։

«Հայաստանի բնակչությունը կարող է վստահ լինել, որ Արյան բանկում պահվող և ներարկման պատրաստ արյունն անվտանգ է վարակների տեսակետից»,-ասաց նա, հույս հայտնելով, որ այս կառույցի ծառայություններից կկարողանան օգտվել տարածաշրջանի բոլոր երկրները։

Ընգծելով, որ դոնորական արյունն առողջապահության ողջ համակարգի շղթայի կարևորագույն օղակներից մեկն է՝ Դաղբաշյանը նշեց, որ Կենտրոնի պատմության մեջ եղել են դեպքեր, երբ ամեն օր արյուն է տվել ավելի քան 2 հազ. դոնոր։

«Այսօր Հայաստանում կա շուրջ 15 հազ. մշտական կամավոր դոնոր, բայց, դոնորական արյան պահանջը լիովին բավարարելու համար անհրաժեշտ է, որպեսզի բնակչության 2%-ը լինի արյան դոնոր»,-պարզաբանեց նա, հավելելով, որ կամավոր դոնորների քանակը տարեցտարի ավելանում է, հիմնականում, երիտասարդ սերնդի և ուսանողության հաշվին։

Իր հերթին, Կենտրոնի փոխտնօրեն Մարինե Քամալյանը նշեց, որ Արյան բանկը Հայաստանում գործում է ավելի քան 30 տարի և այսօր այս կառույցն ի վիճակի է ապահովել արյան անհրաժեշտ քանակն արտակարգ իրավիճակների դեպքում։

«Դոնորներից առանց կյանքի և առողջության վտանգի միանգամից կարելի է վերցնել 450 մլ. արյուն, իսկ բուն գործողությունը կարելի է իրականացնել տարին մեկ-երկու անգամ»,-ասաց նա։

Քամալյանի խոսքերով, արյան սպիտակ գնդիկները (պլազմա) պահպանվում են մեկ տարի, կարմիրները (էրիտրոցիտ)՝ մեկ ամիս, իսկ տրոմբոցիտները՝ 5 օր։

«Բոլոր դոնորների 5-7%-ը արյունը  հանձնում են 10 հազ. դրամ դրամական հատուցման պայմանով, 7-10%-ը՝ Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ, ինչպես նաև առոջապահության ոլորտի աշխատողներ՝ անհատույց հիմունքներով, իսկ 85%-ը՝ այն հիվանդների հարազատներն են, որոնց դոնորական արյուն է պահանջվում»,-պարզաբանեց փոխտնօրենը։

Արյան բանկը ստեղծվել է պետական միջոցներով առողջապահության նախարարության աջակցությամբ Հայաստանի Առաջին տիկին Բելլա Քոչարյանի մեկենասությամբ։ Կենտրոնի ստեղծմանը մասնակցել են, մասնավորապես, ամերիկյան Memorial Blood Bank-ը, անգլիական Global Healing-ը, ինչպես նաև Մինեսոտայի համալսարանը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: