478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
OMX շվեդական օպերատորը դարձել է ՀՖԲ-ի և ԿԴ-ի բաժնետոմսերի 100 %-ոց սեփականատերը
14:44
08 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի-Արմենիա/. OMX շվեդական օպերատորը նախօրեին դարձել է Հայկական ֆոնդային բորսայի (Armex)  և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերի 100-տոկոսանոց սեփականատերը։ Այս մասին «Նովոստի-Արմենիային» այսօր հաղորդեցին Հայկական ֆոնդային բորսայից։

Աղբյուրի համաձայն, մոտ ժամանակներս ձևավորվելու է Դիտորդ-խորհուրդ՝ բաղկացած հինգ անդամից, որոնցից երեքը լինելու են OMX-ի ներկայացուցիչները, իսկ երկուսը՝ Հայաստանի ներկայացուցիչները։
 
Նշենք նաև, որ 2007թ. դեկտեմբերի 29-ին, Կենտրոնական բանկի որոշմամբ, հաստատվել է «Հայկական ֆոնդային բորսա» ԲԲԸ և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ կանոնադրությունների փոփոխությունները։

2007թ. նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարությունը և OMX սկանդինավյան բորսային օպերատորը համաձայնագիր են ստորագրել՝ Հայաստանի ֆոնդային բորսայի (Armex) և Կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերի 100 տոկոսանոց փաթեթը OMX ընկերությանը փոխանցելու մասին։

OMX սկանդինավյան բորսային օպերատորը միավորում է Հյուսիսային Եվրոպայի մայրաքաղաքների ֆոնդային բորսաները՝ կառավարելով նաև Լիտվայի և Լատվիայի բորսաները։

«Հայկական ֆոնդային բորսան» (Armex) հիմնադրվել է 2001թ.-ին՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն՝ 21 բրոքերական (դիլերային) ընկերությունների կամավոր միավորման հիման վրա և գրանցվել է ՀՀ Արժեթղթերի հանձնաժողովի կողմից՝ 2001թ. փետրվարի 13-ին։ 2007թ. նոյեմբերի 9-ին Armex-ը վերակազմավորվել է որպես բաց բաժնետիրական ընկերություն։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: