487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական քաղաքների մթնոլորտում և գետերի ջրերում գրանցվել է թունավոր նյութերի ՍԹԿ-ի աննշան գերազանցում
14:37
08 Հունվարի 2008

2007թ. նոյեմբերին  Հայաստանի քաղաքների մթնոլորտում և գետերի ջրերում գրանցվել է թունավոր նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի (ՍԹԿ) աննշան գերազանցում։

Այդ մասին է վկայում «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրված՝ Բնապահպանության նախարարության տեղեկատվության վրա հիմնված, տվյալների վերլուծությունը։

Հաշվետվության համաձայն, 2007թ. նոյեմբերին հայկական քաղաքների մթնոլորտում հայտնաբերվել է այնպիսի աղտոտող նյութերի ՍԹԿ զգալի գերազանցում, ինչպիսիք են ծծմբի երկօքսիդը և ցեմենտափոշին։ Աղտոտվածության մոնիտորինգն անցկացվել է Երևանում և Հայաստանի առավել խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձարում, Հրազդանում, Ալավերդիում, Արարատում և Ծաղկաձորում։   

Մասնավորապես, ներկայացված տվյալների համաձայն, Երևանի մթնոլորտում գետնամերձ օզոնի կոնցենտրացիայի միջին ամսական մակարդակը 2007թ. նոյեմբերին, նախորդ ամսվա համեմատ, նվազել է 2 անգամ, իսկ ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան, ընդհակառակը, ավելացել է 1,5 անգամ։

Գյումրիի մթնոլորտում փոշու միջին ամսական կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն 2,6 անգամ, միաժամանակ, հոկտեմբերի համեմատ, քաղաքում փոշու ՍԹԿ-ն ավելացել է 1,3 անգամ։ Վանաձարում, հոկտեմբերի համեմատ, նոյեմբերին մթնոլորտում փոշու միջին ամսական կոնցենտրացիան նվազել է 1,5 անգամ, իսկ տոլուոլը՝ 1,7 անգամ։

Հրազդանում, մոնիտորինգի արդյունքում, քաղաքի մթնոլորտում հայտնաբերվել է ցեմենտափոշի, որի մակարդակը ՍԹԿ-ն գերազանցում է 3,2 անգամ։ Համանման իրավիճակ է ստեղծվել նաև Արարատ քաղաքում, որտեղ ցեմենտափոշու միջին ամսական ՍԹԿ-ն գերազանցվել է 6,2 անգամ։

Ծաղկաձորւմ, անցկացված մոնիտորինգի արդյունքում, հայտնաբերվել է ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի անբավարար մակարդակ։ Հետազոտությունների համաձայն, ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան ՍԹԿ-ից ցածր է 9,3 անգամ, իսկ ազոտի երկօքսիդինը՝ 4,9 անգամ։

Հայաստանի գետերում 2007թ. նոյեմբերին գրանցվել է ամոնիումի իոնի, նիտրիտի, նիտրատի և իոնի սուլֆատի, ինչպես նաև ԹԿՊ5-ի ՍԹԿ աննշան գերազանցում։

Ներկայացված տվյալների համաձայն, հանրապետության 18 գետերի, Երևանյան լճի, Սևանա լճի և մի շարք ջրամբարների ջրերի, 8 գետերի տարբեր հատվածների (Փամբակ, Դեբեդ, Ախթալա, Աղստև, Հրազդան, Գետառ, Որոտան, Գորիսգետ), ինչպես նաև Ախուրյանի ջրամբարի հետազոտման փորձաքննության արդյունքում գրանցվել է ամոնիումի իոնի ՍԹԿ-ի գերազանցում՝ 0,48-ից մինչև 11,92 մգ.՝ ջրի քառակուսի դեցիմետրի վրա՝ քառակուսի դեցիմետր ջրի համար հաստատված ՍԹԿ-ի 0,39 մգ.-ի դեպքում։

Փամբակ, Դեբեդ, Ձորագետ, Ախթալա, Արաքս, Ախուրյան, Հրազդան, Գետառ և Որոտան գետերում գրանցվել է ԹԿՊ5-ի ՍԹԿ-ի գերազանցում։ Տվյալ նյութի կոնցենտրացիան կազմել է 3,10-ից մինչև 6,21 մգ.՝ քառակուսի դեցիմետրում՝ ՍԹԿ-ի քառակուսի դեցիմետրի համար 3 մգ.-ի դեպքում։

Գրեթե բոլոր հետազոտվող գետերում նկատվել է նիտրիտի, նիտրատի և իոնի սուլֆատի ՍԹԿ-ի աննշան գերազանցում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։