480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Յակուտսկում Սուրբ Ծնունդը նշել են ըստ Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի
11:32
08 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Յակուտսկում՝ առաջին անգամ Ռուսաստանի Հյուսիս-Արևելքում, հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը տեղի է ունեցել հանդիսավոր պատարագ՝ նվիրված Քրիստոսի Ծնունդին՝ ըստ Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի, հաղորդում է SakhaNews դաշնային տեղեկատվական կայքը։

Նիկոլաևյան տաճարում տեղի ունեցած պատարագին ներկա են եղել Յակուտսկի և շրջակա բնակավայրերի հայ համայնքի ներկայացուցիչները։ 

Պատարագ մատուցելու որոշումը կայացրել են Ռուսասատանի հայերի միության Յակուտսկի երկրամասային բաժանմունքը և Յակուտիայի Հայկական մշակութային հիմնադրամը։ Ռուսասատանի հայերի միության (ՌՀՄ) Յակուտսկի երկրամասային բաժանմունքի (ՅԵԲ) նախագահ, Յակուտիայի Հայկական մշակութային հիմնադրամի հոգաբարձու, պրոֆեսոր Պավել Ղազարյանը Սուրբ  Ծննդյան պատարագի ժամանակ իր ելույթում հույս հայտնեց, որ այսուհետև Ռուսաստանի հյուսիս-արևելքում  ավանդույթ կդառնա Սուրբ Ծնունդը նշել ըստ Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի։

Յակուտիայում մշտապես բնակվում է Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող մոտ 1800 հայ։ Հայաստանից Յակուտիա շարժը վերջին տասնայակում կազմել է 500-ից մինչև 3 հազար մարդ։

Հայ, ինչպես նաև այլ ազգությունների ընտանիքների մեծ մասը Յակուտիա են մեկնել 60-ականների վերջի 70-ականների սկզբի սոցիալիստական մեծ շինարարության ժամանակաշրջանում։ Հայերի վերջին տեղաշարժը դեպի Յակուտիա կապված էր Խորհրդային միության փլուզման հետ։ 

Պատարագի ավարտին Պավել Ղազարյանը ներկաներին հայտարարեց, որ այս տարի լրանում է Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցը։ Այդ ողբերգության զոհերի հիշատակին և ի երաշտագիտություն փրկարարների հերոսության՝ Հայաստանի հանրապետության ղեկավարությունը որոշել է Գյումրիում տեղադրել «Վերածնունդ» հուշարձանը։

Հուշարձանի կառուցման համար գումարը կհավաքվի ողջ Ռուսաստանում։  Ստեղծվել է Հուշարձանի կառուցման հայ-ռուսական հոգաբարձուների խորհուրդ, որի նախագահ է ընտրվել սենատոր Նիկոլայ Ռիժկովը։ Խորհրդի կազմում են նաև այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախջևանի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը, օլիմպիական չեմպիոն, ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, Լենինյան մրցանակի դափնեկիր, քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանը (նա նաև ապագա հուշարձանի հեղինակն է)։

Յակուտիայի հայերի համանքային կազմակերպությունն իր հերթին ծրագրում է թողարկել պատի օրացույց, կազմակերպել լուսանկարների և գրքերի ցուցահանդես Յակուտսկի Պետական Համալսարանի գրադարանում և այլ միջոցառումներ՝ նվիրված այս ողբերջական տարեթվին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: