482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
2007 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է հանցագործությունների նվազում՝ 14,3 տոկոսով
11:15
08 Հունվարի 2008

2007 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է հանցագործությունների նվազում՝ 14,3 տոկոսով։ Այդ մասին է վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած տվյալների վերլուծությունը, որը հիմնված է ՀՀ Ոստիկանության տեղեկատվության վրա։

Պաշտոնական տվյալներով 2007 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին գրանցված հանցագործությունների քանակը կազմել է 7624, ինչը 14,3 տոկոսով ցածր է 2006 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Միաժամանակ զգալիորեն նվազել է ոչ մեծ ծանրության (21,3 տոկոս նվազում) և միջին ծանրության (19 տոկոս նվազում) հանցագործությունների թիվը։

Հունվար-նոյեմբեր ամիսներին հանրապետությունում նաև զգալիորեն նվազել է անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը՝ 2007 թ. տասնմեկ ամիսների արդյունքներով Հայաստանում գրանցվել է 876 նման հանցագործություն, ինչը 13,8 տոկոսով ցածր է 2006 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Հաշվետվության համաձայն, անձի դեմ ուղղված գրանցված հանցագործությունների 58 դեպքը սպանություններն են (12,1 տոկոս նվազում), 28-ը՝ սպանության փորձերն են (40 տոկոս աճ), 483-ը՝ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը (16,7 տոկոս նվազում)։

ՀՀ Ոստիկանության տվյալների համաձայն, 2007 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին հանրապետությունում գրանցվել է սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների 29 դեպք, ինչը 44,2 տոկոսով ցածր է 2006 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

2007 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների 1768 դեպք, ինչը 13,5 տոկոսով ցածր է 2006 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվության համաձայն, 2007 թ. առաջին տասնմեկ ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցվել է հրազեն, ռազմամթերք պատրաստելու և ապօրինի շրջանառության 173 դեպք (4,2 տոկոս նվազում), խուլիգանության՝ 219-ը դեպք (40,7 տոկոս նվազում)։

2007 թ. հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման նվազում՝ հունվար-նոյեմբեր ամիսներին գրանցվել է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման 391 դեպք, ինչը 28,4 տոկոսով ցածր է 2006 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

2007 թ. տասնմեկ ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 3301 դեպք, ինչը 9,7 տոկոսով ցածր է 2006 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Գրանցված հանցագործություններից 282-ը պետական կամ հանրային գույքի հափշտակություններն են, այդ թվում 234 դեպքը գողություններն են, 31-ը յուրացման կամ վատնման դեպքերն են, 15-ը՝ խարդախությունները, 2 դեպքը կողոպուտներն են։

Նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է անձնական գույքի հափշտակության 2784 դեպք, ինչը 10,5 տոկոսով ցածր է 2006 թ. հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշից։ Միաժամանակ, այս հանցագործություններից 67-ը ավազակության դեպքերն են, 110-ը՝ կողոպուտի, 2203-ը՝ գողության, 371-ը՝ խարդախության, 33-ը՝ յուրացման կամ վատնման։

Զգալիորեն նվազել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թիվը։ 2007 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է նման հանցագործությունների 245 դեպք, ինչը 11,6 տոկոսով ցածր է 2006 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Միաժամանակ, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թվում 35 դեպք կազմում են կեղծ փողերի կամ արժեթղթերի պատրաստման, պահման կամ իրացման դեպքերը, ինչը 11,6 տոկոսով ցածր է 2006 թ. հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշից։

2007 թ. տասնմեկ ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների 1375 դեպք, ինչը 20,7 տոկոսով ցածր է 2006 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Հաշվետու ժամանակահատվածում պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների թվում 24-ը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրման դեպքերն են (36,8 տոկոս նվազում), 21-ը՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման դեպքերն են (8,7 տոկոս նվազում), 8-ը՝ կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության դեպքերն են (46,7 տոկոս նվազում)։

Տրամադրած տվյալների համաձայն, հաշվետու ժամանակաշրջանում առավելագույն թվով հանցագործություններ կատարվել են Երևանում (3709 հանցագործություն), երկրորդ տեղը զբաղեցնում է Լոռու մարզը (654 հանցագործություն)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։