482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահական ընտրությունները կանցնեն երկու փուլով, կարծում է պատգամավորը
15:57
07 Հունվարի 2008

Հայաստանի նախագահական ընտրությունները կանցնեն երկու փուլով, կարծում է «Օրինաց Երկիր» խորհրդարանական խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը։

«Նախագահական ընտրությունները Հայաստանում կանցնեն երկու փուլով, մեկ փուլով ընտրությունները բացառվում են»,-ասաց նա երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Ըստ նրա, իշխանության թեկնածուի հաղթանակը առաջին փուլում բացառվում է, որովհետև նա բավականաչափ ժողովրդայնություն չի վայելում  բնակչության շրջանում և չունի քաղաքական իմիջ։

Բիշարյանը միաժամանակ վստահություն հայտնեց, որ ՕԵ-ի թեկնածու, կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն անպայման ներկայացված կլինի  ընտրությունների երկրորդ փուլում, քանի որ բնակչության շրջանում մեծ ժողովրդայնություն է վայելում և անցկացվող սոցհարցումներում կայուն կերպով զբաղեցնում է երկրորդ տեղերը։

Պատգամավորը հավելեց, որ եթե անգամ Բաղդասարյանը չանցնի երկրորդ փուլ, ՕԵ-ն միանշանակորեն կաջակցի այլ ընդդիմադիր թեկնածուի։

Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելու դեպքում Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին երկրի վարչապետ նշանակելու հնարավորությունը՝ նա նշեց, որ ծանոթ չէ նման սցենարի։

«Եթե նման սցենարները գաղտնի են պահվում, դա վկայում է իշխանությունների մտավախության մասին։ Բայց հասարակայնությունը պետք է տեղեկացվի նման տարբերակների վերաբերյալ, որպեսզի տա իր գնահատականը։ Անցած տարիների փորձից ելնելով՝ կարծում եմ, որ Հայաստանում նման սցենար հնարավոր չէ»,-հավելեց նա։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ ՀՀ ԿԸՀ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաղթերը ներկայացրել են՝ ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։

ԿԸՀ-ն գրանցում է նախագահի թեկնածուներին դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 20-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: