487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-8
Եղանակը Երևանում
Հայ
«Արևիկ» մանակական համույթի մասնակիցները Master Card քարտեր են նվեր ստացել
17:56
28 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Արևիկ» մանկական համույթի մասնակիցները, որոնք Eurovision Junior – 2007 մանկական երաժշտական մրցույթում զբաղեցրեցին երկրորդ տեղը, հայկական «Ինեկոբանկից» նվեր ստացան Master Card պլաստիկ քարտեր։

«Այս երեխաների փայլուն ելույթը մանկական Եվրատեսիլին ոչ մեկին անտարբեր չթողեց, այդ թվում և «Ինեկոբանկին», ինչն էլ այս ակցիայի առիթը դարձավ»,- ուրբաթ հայտարարեց «Ինեկոբանկի» հաճախորդների սպասարկման վարչության պետ Գրիգոր Հովհաննիսյանը՝ նրանց հանձնելով նվերը։

Նա նշեց, որ համույթի ութ մասնակիցներից յուրաքանչյուրին տրամադրվում է Master Card պլաստիկ քարտ՝ բաց ավանդային կուտակային հաշվով՝ 100 հազ. դրամի չափով (մոտ 330 դոլար)։ Քարտը սպասարկվում է անվճար, իսկ ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է 8 տոկոս։

«Նշված գումարը իր տոկոսներով ձեզանից յուրաքանչյուրը կարող է ստանալ չափահաս դառնալուն պես»,- հայտարարեց նա՝ դիմելով համույթի մասնակիցներին։

Հովհաննիսյանը նաև շնորհակալություն հայտնեց «Արևիկի» գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանին, ինչպես նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի բաժնի վարիչ Դիանա Մնացականյանին։

Իրենց հերթին «Արևիկ» համույթի երեխաները նշեցին, որ իրենք չէին սպասում այսպիսի նվերի և դեռևս չեն որոշել, թե ինչի վրա են ծախսելու այդ գումարը։

«Սա մեր առաջին դրամական պարգևն է, և ես դեռ չեմ որոշել, թե ինչի վրա եմ ծախսելու այդ գումարը։ Թերևս դրանք կթողնեմ մինչև իմ չափահաս դառնալը, այնուհետև կմտածեմ, թե ինչի վրա ծախսել»,- հայտարարեց համույթի ամենափոքր անդամներից մեկը՝ Անահիտը։

Նիդեռլանդներում «Արևիկ» համույթը Eurovision Junior – 2007 մանկական երաժշտական մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ կատարելով «Երազանք» երգը։

Eurovision Junior – 2007 մրցույթը տեղի ունեցավ 2007թ. դեկտեմբերի 8-ին Ռոտերդամում (Նիդեռլանդներ)։ Մրցույթին մասնակցում էին 8-15 տարեկան երգիչներ և համույթներ՝ 17 երկրներից։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: