484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ԱԷԿ-ը հունվար-նոյեմբերին ապահովել է էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 43,53 տոկոսը
16:39
28 Դեկտեմբերի 2007

Հայկական ԱԷԿ-ը 2007թ. հունվար-նոյեմբերին ապահովել  է էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 43,53 տոկոսը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից, ս.թ. 11 ամիսների ընթացքում ԱԷԿ-ում արտադրվել է 2316,3 մլն. կվտ ժ. Էլեկտրաէներգիա։

Հայաստանում գործող երկու ջերմաէլեկտրակայանները՝ Հրազդանի և Երևանի ՋԷԿ-երը, առաջին կիսամյակում արտադրել են 1305,2 մլն. կվտ ժ. կամ հանրապետությում արտադրված էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրանքի 24,53%-ը, իսկ հիդրոէլեկտրակայաններին բաժին է ընկել 1697,3 մլն. կվտ ժ. կամ 31,9%։

Բացի այդ, հայկական միակ հողմակայանն արտադրել է 2,4 մլն. կվտ. Ժ. էլեկտրաէներգիա (ընդհանուր ծավալի 0,05%-ը)։

Վիճակագրական տեղեկատվության համաձայն, Հայաստանում 2007թ. հունվար-նոյեմբերին էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալը կազմել է 5321,2 մլն. կվտ. Ժ., ինչը 0,1%-ով ցածր է 2006թ. նույն ժամանակահատվածի մակարդակից։

Ընդ որում ՀԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները նվազել են 1,1%-ով՝ ԱԷԿ-ի արտադրանքի 1,5% նվազելու պայմաններում։ Միաժամանակ նշված ժամանակամիջոցում ՋԷԿ-երն արտադրել են  3,7%-ով ավելի էլեկտրաէներգիա, քան 2006թ.-ին։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2007թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 411,2 հազ. Գկալ ջերմաէներգիա, ինչը 27,73%-ով բարձր է 2006թ. հունվար-նոյեմբեր ամիսների մակարդակից։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: