486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի գյուղատնտեսությունը զգալի վնաս է կրել աֆրիկյան ժանտախտի պատճառով. նախարար
16:22
28 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի գյուղատնտեսությունը զգալի վնաս է կրել խոզերի աֆրիկյան ժանտախտի պատճառով, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը։

«Հիվանդության տարածումը կանխելու բոլոր ջանքերն ապարդյուն անցան, և արդյունքում հանրապետության գյուղատնտեսությունը 774 հազ. տոննա ոչնչացված մսի վնաս կրեց»,-ասաց նա։

Նախարարի խոսքերով, ՀՀ վարչապետը հանձնարարել է համապատասխան կարգ մշակել՝ վնասի հետևանքները մեղմելու համար։ Լոքյանը նշեց, որ կարգը կընդունվի 2008թ. հունվարի կեսին, և հնարավորինս աջակցություն կցուցաբերվի ֆերմերական տնտեսություններին։

«Կառավարությունը մտադիր է շարունակել օգնել ֆերմերական տնտեսություններին, որպեսզի նրանք կարողանան շարունակել աշխատանքները և զարգացնեն անասնաբուծությունը»,-ասաց նա։

Նախարարը նշեց, որ աֆրիկյան ժանտախտից տուժած ֆերմերային տնտեսություններն անպայման փոխհատուցում կստանան։ «Վարչապետի որոշմամբ, ֆերմերային տնտեսություններին ֆինանսական օգնություն կցուցաբերվի, սակայն փոխհատուցման չափը կհրապարակվի կառավարության կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո»,-ասաց Լոքյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ հիվանդության տարածման տեմպերը դանդաղել են, և շաբաթվա ընթացքում գրանցվում են առանձին դեպքեր։

Հայաստան աֆրիկյան ժանտախտի թափանցման առաջին դեպքը գրանցվել էր օգոստոսի 7-ին՝ Տավուշի և Լոռու մարզերում։ Այդ մարզերում կարանտին է հայտարարված և ճանապարհներին տեղակայված են կենսավերահսկման կետեր՝ ոստիկանների և անասնաբուժական տեսչության աշխատակիցների մասնակցությամբ։

Հայաստանի կառավարությունը հատկացրել է մոտ 36 մլն. դրամ ($113 հազ.)՝ ոչնչացված խոզերին թաղելու և տարածքի ախտահանման համար։ Աֆրիկյան ժանտախտի պատճառով Հայաստանում ոչնչացվել և սատկել է ավելի քան 13 հազ. խոզ։

Խոզերի աֆրիկյան ժանտախտը կամ Մոնթգոմերի հիվանդությունն առաջին անգամ գրանցվել 1903թ. Հարավային Աֆրիկայում։ Հիվանդությունը մարդկանց չի փոխանցվում, սակայն խորհուրդ չի տրվում օգտագործել վարակված խոզերի միսը, քանի որ դա կարող է թունավորել օրգանիզմը։

Բնական պայմաններում հիվանդության նկատմամբ առավել զգայուն են տնային և վայրի խոզերը, վարակը փոխանցվում է առողջ և հիվանդ խոզերի շփման ժամանակ, վարակը տարածվում է հիվանդ կենդանիների արտազատումներով աղտոտված  կերի, արոտավայրի, տրանսպորտային միջոցի միջոցով։ Վարակակիրներ կարող են լինել նաև վայրի թռչունները և կենդանիները, ինչպես նաև շները։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։