486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հունվար-նոյեմբեր ամիսներին Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 16,1 տոկոսը. վիճակագրություն
13:48
28 Դեկտեմբերի 2007

2007 թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով՝ Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 16,1 տոկոսը, այսօր «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ վիճակագրության ազգային ծառայությունից։

 Ըստ վիճակագրական տվյալների՝ այս ցուցանիշը առևտրի բնագավառում Հայաստանի գործընկեր-երկրների շրջանում ամենաբարձրն է։ Ընդհանուր առմամբ ԱՊՀ երկրներին բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 32,8 տոկոսը, իսկ ԵՄ երկրներին՝ 38,1 տոկոսը։

2007 թ.-ի 11 ամիսների արդյունքներով՝ Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 68,2 տոկոսով և կազմել է 632,1 մլն. դոլար։

Միաժամանակ, Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 183,5 մլն դոլար (Հայաստանի ընդհանուր արտահանման 17,3 տոկոսը)՝ ավելանալով 74 տոկոսով՝ 2006 թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսների համեմատ։

Հայաստան ռուսական արտադրության ապրանքների ներկրման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 448,5 մլն դոլար՝ ավելանալով 65,9 տոկոսով։ Միաժամանակ, ՌԴ տարածքից իրականացող ներկրման ծավալը ընդհանուր առմամբ կազմել է 499,4 մլն. դոլար (56,6 տոկոս աճ) կամ 17,4 տոկոս՝ ներկրման ընդհանուր ծավալից։

2007 թ.-ի հունվար-նոյեմբերի ամիսներին Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը, 2006 թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսների համեմատ, ավելացել է 39,1 տոկոսով և կազմել է 3932,5 մլն. դոլար։ Ընդ որում, արտահանման ծավալը կազմել է 1061,4 մլն. դոլար, իսկ ներկրմանը՝ 2871 մլն. դոլար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։