484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ճարտարապետական ազգային մրցույթի հաղթողները արժանացել են դիպլոմների
13:34
28 Դեկտեմբերի 2007

Մի խումբ հայ ճարտարապետներ արժանացել են Հայաստանի քաղաքաշինության նախարարության դիպլոմների՝ «Տարվա լավագույն նախագիծ և շինություն» ազգային մրցույթում հաղթելու կապակցությամբ։

Ինչպես ուրբաթ Երևանում լրագրողներին տեղեկացրեց նախարարության մամուլի քարտուղար Բաղդասար Մաիլյանը, դիպլոմներ 18 անվանակարգերում հանձնվել են ինչպես առանձին ճարտարապետների, այնպես էլ շինարարական և վերականգնողական ճարտարապետական նախագծերի հեղինակների խմբերին։ Նա նշեց, որ մրցույթի շրջանակներում դիտարկվում էին ինչպես արդեն կառուցված շենքերի, այնպես էլ նախագծման փուլում գտնվող շինությունների նախագծեր։

Մայլյանի խոսքերով, ճարտարապետական լավագույն լուծման համար դիպլոմների են արժանացե,լ մասնավորապես, մայրաքաղաքի կենտրոնում «Բյուզանդ դե լյուքս» համալիրի կառուցման համար պատասխանատու ճարտարապետ-նախագծողները։

«Բացի դրանից, բարձր պարգևների են արժանացել Երևանի Նորք-Մարաշ համայնքի բնակելի շենքի նախագծող ճարտարապետները, Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի վերականգնման նախագիծը իրականացնող մասնագետները, ինչպես նաև Յարոսլավլ քաղաքում տոնավաճառ-համալիրի վերականգնման աշխատանքները նախագծող ճարտարապետը, ի դեպ վերոնշյալ համալիրի հեղինակը հառչակավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է», - տեղեկացրեց նա։

Մամուլի քարտուղարը նշեց, որ 2007 թ.-ի նոյեմբերի սկզբին «Տարվա լավագույն նախագիծ և շինություն» մրցույթին մասնակցելու համար ընտրվել են Հայաստանի և Ղարաբաղի 60 ճարտարապետական խմբեր և առանձին ճարտարապետների աշխատանքներ։

Հայաստանի քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանի գլխավորած գնահատող հանձնաժողովի կազմում են ինչպես նախարարության աշխատակիցներ, այնպես էլ Հայաստանի Շինարարների միության և Ճարտարապետների միության ներկայացուցիչներ։

«Հայաստանում այս մրցույթը անցկացվում է երկրորդ անգամ, սակայն նրա կազմակերպիչները հույս ունեն, որ այն կդառնա ամենամյա և ավանդական, և նրանում կմասնակցի ճարտարապետության բնագավառի ավելի շատ թվով մասնագետներ ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային մասշտաբով», - եզրափակեց նա։

Մրցույթը անց է կացվել ութ անվանակարգերով, մասնավորապես «Լավագույն քաղաքային շինություն», «Առանձնատուն», «Հուշարձանի լավագույն վերականգնում», «Լավագույն կահավորանք», «Լավագույն գիտա-կիրառական աշխատանք»։

Առաջին անգամ «Քաղաքի նախագիծն ու կառուցվածքը» մրցույթ-ցուցահանդեսը Հայաստանում անցկացվել է 2005-ի առաջին կեսին։ Ընդհանուր առմամբ ներկայացվել էին 11 հեղինակային խմբերի աշխատանքներ։—0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: