478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կստեղծվի Հրանտ Դինքի հիշատակի անտառ
19:27
27 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.2008թ. Հայաստանում կստեղծվի Ստամբոլում հունվարին սպանված հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին նվիրված անտառը։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Հայաստան ծառատունկի ծրագիր» բարեգործական հիմնադրամի  մամուլի ծառայությունից, Դինքի անվան անտառի պաշտոնական բացումը, որը տնկվել է Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի մոտ, տեղի կունենա 2008թ.։

«Բարեգործների զոհողությունների շնորհիվ մեզ հաջողվեց վերականգնել քայքայման ենթական այդ տարածքը, որը հետագայում կդառնա կանաչապատ և գեղեցիկ վայր, որը հավերժացնում է Հրանտ Դինքի հիշատակը»,-ասաց հիմնադրամի փոխտնօրեն Մհեր Սադոյանը։

Նրա խոսքերով, յուրաքանչյուր տնկի խորհրդանշելու է Հրանտ Դինքի կյանքը և նրա հայրենասիրական գործունեությունը։

«Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը սպանվել էր հունվարի 19-ին՝ Ստամբուլի իր գրասենյակի դիմաց։

53-ամյա Դինքը Թուրքիայում ճանաչում էր ստացել այն բանի շնորհիվ, որ գրում էր սուր թեմաներով, մասնավորապես, Եղեռնի մասին։ Դրա համար նա բազմիցս ենթարկվել է դատական հետապնդումների։ 2005թ. նրան դատապարտել են վեց ամսվա ազատազրկման «թուրք ազգին հասցված վիրավորանք» հոդվածով, բայց դրանից հետո մեղադրանքները հանվել են։

Դինքին սպանողը խոստովանել է իր հանցանքը, խոստովանագրում նշելով, որ այդ քայլին նրան դրդեցին Դինքի հրապարակումները հայերի ցեղասպանության մասին։

Լրագրողին բազմիցս սպառնացել են ֆիզիկական հաշվեհարդարով, նախևառաջ, Թուրքիայի ծայրահեղ աջ ազգայնական կուսակցությունների ներկայացուցիչները։

«Հայաստան ծառատունկի ծրագիր» հիմնադրամը (Armenia Tree Project) հիմնվել է 1994թ.։ Այդ ժամանակվանից սկսած Հիմնադրամն իրականացնում է կովկասյան տարածաշրջանում անապատացման երևույթների դեմ պայքար։ Այս տարիների ընթացքում ծրագրի կողմից տնկվել է ավելի քան 2 մլն. ծառ և մի քանի հարյուր աշխատատեղ է բացվել հիմնադրամի սեզոնային նախագծերում։

2004թ. սկսած գյուղերի և լեռնային շրջանների զարգացման ծրագրի շրջանակներում Հիմնադրամը Հայաստանի հյուսիսում տնկել է ավելի քան 1,146 մլն. ծառ 555 հեկտար տարածքի վրա, մասնավորապես, Գեղարքունիքի և Լոռու մարզերում։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: