481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ խոսնակը խորհրդարանի աշնանային նստաշրջանը արդյունավետ է գնահատում
18:51
27 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը խորհրդարանի աշնանային նստաշրջանը արդյունավետ է գնահատել։

«Չէի ցանկանա խմբակցություններին առանձնացնել արդյունավետ և անարդյունավետ գործողների, սակայն, ընդհանուր առմամբ, խորհրդարանի աշխատանքն արդյունավետ էր»,- ասաց նա հինգշաբթի խորհրդարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Թորոսյանի խոսքով, ՀՀ խորհրդարանը լավ հնարավորություններ ունի ԱԺ-ում տարաբնույթ և բազմաշերտ քննարկումներ կազմակերպելու համար։

ՀՀ ԱԺ նախագահը կարևոր է համարում, որպեսզի խորհրդարանում լսումները տեղի ունենան արդիական թեմաների շուրջ։ «Խորհրդարանական հարթակը պետք է օգտագործվի քննարկումների համար, դրանից քաղաքացիական հասարակությունը միայն կշահի»,- ասաց նա։

ՀՀ ԱԺ խոսնակը տեղեկացրեց, որ աշնանային նստաշրջանի ընթացքում ընդունվել է 111 օրենք, իսկ շրջանառության մեջ են մտել 197 օրենքներ, ընդ որում, դրանց կեսը ներկայացրել են պատգամավորները, իսկ կեսից մի փոքր շատը՝ կառավարությունը»,- ասաց նա։

Թորոսյանը նշեց, որ կառավարության ներկայացրած օրինագծերից ևս 87-ը գտնվում են շրջանառության մեջ։

Նրա խոսքով, աշնանային նստաշրջանի ընթացքում կազմակերպվել է երեք արտահերթ նստաշրջան և անցկացվել է հինգ արտահերթ նիստ։

Խոսնակն ավելացրեց, որ 2007թ. մայիսյան ընտրությունները որոշակի չափով ազդել են խորհրդարանի աշխատանքի վրա, որի արդյունքում լուծում են գտել այնպիսի հարցեր, որոնք որպես ժառանգություն մնացել էին նախորդ խորհրդարանից և չի հաջողվել մինչև վերջ լսել մի շարք պետական մարմինների տարեկան հաշվետվությունները, որոնցով սովորաբար եզրափակվում է խորհրդարանի աշնանային նստաշրջանը։
 
Խոսնակը նշեց, որ խորհրդարանի նախորդ տարիների աշխատանքի հիման վրա 2008թ.-ին կհաջողվի որակապես նոր մակարդակի վրա բարձրացնել օրենսդիր մարմնի աշխատանքը։

2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՀՀ թվով չորրորդ Ազգային ժողով են մտել հինգ կուսակցություն՝ ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստանը», ՀՅԴ-ը, «Օրինաց երկիրը» և «Ժառանգությունը»։ Հանրապետության նորընտիր խորհրդարանի առաջին նիստը տեղի է  ունեցել հունիսի 7-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: